Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանն ընդգրկվել է ֆինանսական և կորպորատիվ իրավունքի ոլորտի ամենաճանաչված կին իրավաբաններին վարկանիշավորող Women Leaders 2022 EMEA ուղեցույցում

Ֆինանսական և կորպորատիվ իրավունքի ոլորտի ամենաճանաչված կին իրավաբաններին ամբողջ աշխարհում վարկանիշավորող IFLR1000 հարթակն իր Women Leaders 2022 EMEA ուղեցույցում ներառել է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանին։

Ուղեցույցի բնորոշմամբ՝ «իրավաբանների այս էլիտար խմբում» այն կանայք են, որոնք բարձր հեղինակություն են վայելում իրենց իրավաբանական շուկայում և բարդ գործեր վարելու մեծ փորձառություն ունեն։ Ընդ որում, այս տարվա ուղեցույցն ամենաընդգրկունն է․ ներկայացված են ոլորտի լավագույն 1000 կին իրավաբաններն ամբողջ աշխարհից։

Ամեն տարի Women Leaders-ի հետազոտության համար օգտագործվում են նախորդ տարի ներկայացված տվյալները։ Ոլորտի կին առաջնորդներին ընտրելու համար Հոնկոնգում, Լոնդոնում, Նյու Յորքում և Սոֆիայում գործող հետազոտական թիմերը վերլուծում են հազարավոր ուսումնասիրությունների արդյունքները, հարցազրույցներ են անցկացնում փաստաբանական գրասենյակների գործընկերների հետ և հարցումներ իրականացնում տասնյակ հազարավոր հաճախորդների շրջանում։

 

Ծանոթագրություն

IFLR1000 Women Leaders-ը IFLR1000-ի հավելվածն է։ Վերջինս ֆինանսական և կորպորատիվ իրավունքի ոլորտի խոշորագույն ընկերությունների և իրավաբանների ուղեցույց է, որը իրավական ոլորտի ուսումնասիրություններ է իրականացնում սկսած 1990 թվականից։ Այն միակ միջազգային ուղեցույցն է, որի վարկանիշավորումն իրականացվում է իրավաբանների և իրավաբանական ընկերությունների՝ ֆինանսական և կորպորատիվ գործարքների իրավաբանական ուղեկցման գնահատման հիման վրա։

Հետազոտություններն իրականացվում են հետևյալ ուղղություններով` ֆինանսաբանկային ոլորտ, կապիտալի շուկաներ, կորպորատիվ իրավունք և M&A, մասնավոր կապիտալ, նախագծերի մշակում, նախագծերի ֆինանսավորում, վերակազմավորում և անվճարունակություն։

Մանրամասները հետևյալ հղմամբ` https://www.iflr1000.com/Stub/WomenLeadersArmenia 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21