Հայաստանի իրավական համակարգի առանձնահատկությունները և բիզնեսավարման հնարավորությունները. Արամ Օրբելյանն ու Արթուր Հովհաննիսյանը ելույթներով են հանդես եկել ՀՀ-ՌԴ իրավական առաջին համաժողովի ժամանակ

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանն ու գործընկեր, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը Հայաստան-Ռուսաստան առաջին իրավական համաժողովի ժամանակ հանդես են եկել առանձին ելույթներով իրենց պրակտիկայի ոլորտների վերաբերյալ:

Արամ Օրբելյանը ներկայացրել է ՀՀ դատական համակարգը, վարչական արդարադատության առանձնահատկությունները, ինչպես նաև վեճերի լուծման առկա այլընտրանքային մեխանիզմները՝ մեդիացիան և արբիտրաժը:

Առանձին նաև ներկայացրել է միջազգային իրավական համագործակցության հարցերով ՀՀ-ՌԴ պայմանագրերը և դրանց իրական կիրարկումը ՀՀ-ում:

Առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել դատական գործերի իրական ընթացքի, տևողության, տարբեր դատարանների գործընթացների առանձնահատկությունների վրա և շեշտել է դատական համակարգի կայացվածության բարձր մակարդակը՝ չնայած որոշակի անհանգստացնող զարգացումների:

Արթուր Հովհաննիսյանը ելույթում ներկայացրել է անշարժ գույքի գործարքներին առնչվող հարցեր: Մասնավորապես, նա խոսել է ՀՀ-ում բնակելի և կոմերցիոն անշարժ գույքի վարձակալության և գնման առանձնահատկություններից, իրավական կարգավորումներից:

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Առևտրային ներկայացուցչության աջակցությամբ Երևանում ապրիլի 21-22 կայացած համաժողովի նպատակն է  եղել երկխոսություն հաստատել Ռուսաստանի և Հայաստանի իրավական ու գործարար համայնքների ներկայացուցիչների, ֆինանսական կազմակերպությունների և պետական մարմինների միջև:

Ակնկալվում է, որ համաժողովը կնպաստի Հայաստան-Ռուսաստան գործարար համայնքի ներկայացուցիչների հետագա արդյունավետ համագործակցության ապահովմանն ու երկկողմ փոխգործակցության զարգացմանը։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21