Եվրոպական բանկային ուղեցույցում Լիլիթ Կարապետյանը և Սյուզաննա Պողոսյանը ներկայացրել են Հայաստանում բանկային հաշիվ բացելու և կառավարելու վերաբերյալ հիմնական կարգավորումները

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կրտսեր գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանը և իրավաբան Սյուզաննա Պողոսյանը The European Center for Not-for-Profit Law Stichting (ECNL)-ի և PILnet-ի կողմից հրապարակված Եվրոպական բանկային ուղեցույցում ներկայացրել են Հայաստանում բանկային հաշիվ բացելու և կառավարելու վերաբերյալ հիմնական կարգավորումները:

Ուղեցույցը, որը նախատեսված է ոչ առևտրային կազմակերպությունների համար, նպատակ ունի աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ), որոնք ցանկանում են բանկային հաշիվ բացել ուղեցույցում ներկայացված ավելի քան 20 երկրներում կամ համեմատել այդ երկրների միջև պայմանները:

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի մասնագետները Հայաստանին վերաբերող հրապարակման մեջ մանրամասն տեղեկություններ են փոխանցել կապված ոչ առևտրային կազմակերպությունների համար բանկային հաշիվ բացելու նախատեսված պայմանների, բանկերի կողմից հաճախորդների պատշաճ ուսումնասիրության պահանջների, կասկածելի գործարքների մոնիտորինգի չափանիշների, հաճախորդների տեղեկատվության գաղտնիության պաշտպանության կարգավորումների և այլնի հետ։

Տես Հայաստանի վերաբերյալ ուղեցույցը՝ https://bit.ly/3ohzi7C

Ուղեցույցն ամբողջությամբ հասանելի է PILnet կայքում՝ https://bit.ly/3Shtb0R

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21