Սեմինար․ Եղիշե Ջազոյանն ու Արամ Օրբելյանը ներկայացրել են անհաղթահարելի ուժը, հանգամանքների էական փոփոխությունը և սանկցիաները․ անգլիական, ռուսական և հայկական իրավունքի համեմատական վերլուծություն

Սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կազմակերպած սեմինարը «Անհաղթահարելի ուժը, հանգամանքների էական փոփոխությունը և սանկցիաները․ անգլիական, ռուսական և հայկական իրավունքի համեմատական վերլուծություն» թեմայով։

Սեմինարի բանախոսներն են եղել King & Spalding փաստաբանական ընկերության գործընկեր (Լոնդոն), փաստաբան Եղիշե Ջազոյանը և Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը։

Ընտրված թեման վերջին մի քանի տարիներին պայմանագրային հարաբերություններում հիմնական վեճեր և խնդիրներ առաջացնող հարցերից է՝ պայմանավորված սկզբում COVID-19 համավարակով, իսկ հետո նաև միջազգային մի շարք պատժամիջոցների (սանկցիաների)՝ ՀՀ հիմնական գործընկեր պետությունների միջև փոխադարձ կիրառման հետևանքով:

Կոնցեռն Դիալոգի կողմից կազմակերպվող սեմինարները լինելու են շարունակական։ Հաջորդ սեմինարիներին մասնակցելու համար հետևեք կայքի և սոցիալական ցանցերի հրապարակումներին։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21