Ինչպե՞ս կարող է Հայաստանը ճիշտ օգտագործել միջազգային իրավունքի գործիքակազմն ադրբեջանական ագրեսիային դեմ՝ ՀԱՊԿ-ից մինչև ՄԱԿ․ մանրամասնում է Արամ Օրբելյանը

Ինչպե՞ս կարող է Հայաստանը ճիշտ օգտագործել միջազգային իրավունքի գործիքակազմն ադրբեջանական ագրեսիային դեմ՝ ՀԱՊԿ-ից մինչև ՄԱԿ:

Այս մասին  168 Hours-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ խոսել է միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ, գործընկեր Արամ Օրբելյանը:

«ՀՀ-ն իրավիճակին պետք է տա իրավական գնահատական. քանի դեռ չենք խոսել զինված հարձակման և ագրեսիայի մասին, քանի դեռ չենք օգտվել մեր ինքնապաշտպանության իրավունքից, մնացած գործողությունները երկրորդային են»,-նշել է պարոն Օրբելյանը:

Նա մանրամասնել է՝ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ գրված է, որ պետության ինքնապաշտպանության իրավունքն անքակտելի իրավունք է:

Ինքնապաշտպանության իրավունքը միայն սահմանների պաշտպանությունը չէ, այն ավելի լայն կոնցեպտ է և ենթադրում է, որ եթե մենք այսօր ֆիզիկական հնարավորություն ունենայինք գրավել Բաքուն, մեզ այդ իրավունքը տրված է:

Արամ Օրբելյանն անդրադարձել է նաև ԱԺ պատգամավորներից մեկի հայտարարությանը, թե այս օրերին տեղի ունեցողը սահմանային միջադեպ է. «Պետք է գիտակցել՝ սահմանային միջադեպերը միջազգային իրավունքում չեն համարվում ագրեսիա: Սա սահմանային միջադեպ չէ: Իշխանական պատգամավորի հայտարարությունը կարող է նշանակել ջայլամի քաղաքականությունից մինչև պետական դավաճանություն»:

 

https://www.youtube.com/watch?v=9GmIUU3xHtY

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21