Կոնցեռն Դիալոգի կրտսեր գործընկեր Լիլիթ Կարապետյանը Թբիլիսիում մասնակցել է «Վիլլեմ Ս. Վիս միջազգային առևտրային արբիտրաժ» դատախաղ-մրցույթի մարզիչների համար նախատեսված սեմինարին

«Վիլլեմ Ս. Վիս միջազգային առևտրային արբիտրաժ» դատախաղ-մրցույթին ընդառաջ Հայաստանում ֆրանսիական համալսարանի թիմի մարզիչ, Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կրտսեր գործընկեր Լիլիթ Կարապետյանը Թբիլիսիում մասնակցել է դատախաղի մարզիչների համար նախատեսված սեմինարին։

Սեպտեմբերի 20-21 տեղի ունեցած սեմինարը կազմակերպվել է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի գլխավոր իրավախորհրդատուի գրասենյակի Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի շրջանակում (CLDP)։

Լիլիթ Կարապետյանը գործնական գիտելիքներ է ձեռք բերել դատախաղ-մրցույթում քննարկվող գործերի, դրանց առանձնահատկությունների, ինչպես նաև այլ հարցերի վերաբերյալ, որոնք կօգնեն մարզիչին թիմին մասնագիտական ճիշտ ուղղորդումներ կատարելու հարցում։

Նշենք, որ Վիլլեմ Ս. Վիսի անվան դատախաղ-մրցույթը համարվում է միջազգային առևտրային արբիտրաժի ոլորտում ամենահեղինակավոր մրցույթը, որի նպատակն է ուսանողների շրջանում խթանել միջազգային առևտրային իրավունքի և արբիտրաժի ուսումնասիրությունը:

Այս մրցույթն անվանում են նաև «Միջազգային առևտրային իրավունքի օլիմպիական խաղեր»։ Մրցույթի ընթացքում խաղացողները և մարզիչները հնարավորություն են ստանում ծանոթանալու ակադեմիական ոլորտի հեղինակությունների, հայտնի միջազգային իրավաբանական ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Այս տարի դատախաղը Վիեննայում կանցկացվի 2023 թվականի ապրիլին։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21