Կոնցեռն Դիալոգի կրտսեր գործընկեր Լիլիթ Կարապետյանը Խորվաթիայում մասնակցել է ICC-FIDIC-ի տարեկան համաժողովին միջազգային շինարարական պայմանագրերի և վեճերի լուծման վերաբերյալ

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կրտսեր գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանը սեպտեմբերի 14-15 Խորվաթիայի Հանրապետության Դուբրովնիկ քաղաքում մասնակցել է Առևտրի միջազգային պալատի (ICC) և Ինժեներների խորհրդատուների միջազգային ֆեդերացիայի (FIDIC) տարեկան համաժողովին միջազգային շինարարական պայմանագրերի և վեճերի լուծման վերաբերյալ։

Շինարարության ոլորտի աշխարհի առաջատար մասնագետները մասնակիցներին են տրամադրել տեղեկություններ ոլորտի վերջին միտումների ու զարգացումների վերաբերյալ, մասնագիտական գիտելիքներ, ինչպես նաև առաջարկել համագործակցության բացառիկ հավելված շինարարական ոլորտի միջազգային հանրության համար:

Համաժողովի 2 օրերի ընթացքում միջազգային ճանաչում ունեցող ինժեներները, շինարարական արբիտրաժի մասնագետները և ոլորտի առաջատար ընկերությունների իրավաբանները ներկայացրել են իրենց գործնական փորձը և գիտելիքներն Ինժեներների խորհրդատուների միջազգային ֆեդերացիայի պայմանագրերի, պահանջների և վեճերի ընթացակարգերի, Վեճերի խորհուրդների վերաբերյալ և Առևտրի միջազգային պալատի արբիտրաժը շինարարական գործերով:

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21