Սեդրակ Ասատրյանը «Կապիտալ» հաղորդաշարում. «Հարկային գանգատարկում» _ Երկիր Մեդիա TV

«205 հոդվածը կամ պետք է քրեականացված լինի կամ ոչ: Իսկ ներկայումս այն կիսաքրեականացված նորմ է, ինչն ընդունելի չէ, քանի որ խնդրի կարգավորումները վարչական իրավախախտումների դաշտում և քրեական դաշտում տարբեր են», Սեդրակ Ասատրյան

2012թ. դեկտեմբերի 3-ին հրապարակվեց «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն փաստաբան Սեդրակ Ասատրյանի հարցազրույցը ՝ «Հարկային գանգատարկում» թեմայով:

 

Հաղորդմանը մասնակցում էին նաև ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, ՊԵԿ Նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, Հարկ վճարողների պաշտպանություն ՀԿ-ի նախագահ Փայլակ Թադևոսյանը, գործարար Յուրա Հարությունյանը:

 

Պարոն Ասատրյանն իր խոսքում ընդգծեց Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի բացթողումները. «ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովից հետ վերցրած դիմում-գանգատների մի մասը, որոշ գնահատականներով, հետ է վերցվում ՊԵԿ-ի ճնշումների ներքո, իսկ ճնշման հիմնական գործիքը Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածն է: Ունենք տխուր վիճակագրություն առ այն, որ նշված հիմքով քրեական գործի համար փորձում են նյութեր նախապատրաստել, մարդկանց կանչում են հարցաքննության, հիմար վիճակի մեջ են դնում: Դրանից հետո կամ կարճում են (քանի որ հիմքեր չկան), կամ երկար չարչարելուց հետո են կարճում, իսկ երբեմն նաև հարուցում են քրեական գործը: Այստեղ էլ ուրիշ խնդիր կա. քրեական գործը հարուցելուց հետո, մինչ կհիմնավորվի որ մյուս ակտն անհիմն էր կամ իրավաչափ չէր, գործարարն արդեն հայտնվում է կալանավայրում»:

 

Պարոն Ասատրյանի համոզմամբ՝ խնդիրը պետք է հստակ դրվի. հոդվածը կամ քրեականացված է, կամ քրեականացված չի: «Իսկ այսպես այն կիսաքրեականացված նորմ է, ինչն ընդունելի չէ, քանի որ խնդրի կարգավորումները վարչական իրավախախտումների դաշտում և քրեական դաշտում տարբեր են», _ եզրափակեց Սեդրակ Ասատրյանը:

 

Տեսանյութը՝ «Կապիտալ N63 Հարկային գանգատարկում», 11:22-ից @ Երկիր Մեդիա TV

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21