Ի՞նչ հարցեր կարող են կարգավորվել արբիտրաժային համաձայնագրով. Կոնցեռն Դիալոգի ներկայացուցիչը կոնֆերանսին խոսել է արբիտրաժի առավելությունների մասին

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կրտսեր գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանը դեկտեմբերի 22-ին մասնակցել է արբիտրաժի միջոցով վեճերի լուծմանը վերաբերող կոնֆերանսի՝ ներկայացնելով այն հնարավորությունները, որը արբիտրաժային գործընթացը կարող է ընձեռնել ձեռնարկատերերին՝ հնարավոր վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմներ ընտրելու համար:

Կոնֆերանսի շրջանակներում, որը կազմակերպել է Միջազգային առևտրային պալատի հայաստանյան ազգային կոմիտեն ու «Արբիտրաժ» ՍՊԸ կից մշտապես գործող Արբիտրաժային դատարանը, Կոնցեռն Դիալոգի ներկայացուցիչը խոսել է արբիտրաժային համաձայնագրերի մասին, մանրամասնել այն կարևոր կետերը, որոնք պետք է կամ կարող են ներառվել արբիտրաժային համաձայնագրերում:

«Վեճերն արբիտրաժային դատարանի միջոցով լուծելը կողմերին մի շարք առավելություններ է տալիս: Օրինակ նրանք կարող են արբիտրաժային համաձայնագրով որոշել իրենց վեճի լուծման կարգը և արբիտր նշանակել այնպիսի մասնագետի, ով  պարտադիր չէ լինի իրավաբան, այլ վեճի առարկային վերաբերող ոլորտի մասնագետ: Այսինքն, արբիտրաժային համաձայնագիրը հնարավորություն է տալիս  պոտենցիալ վեճին համապատասխան արդյունավետ մեխանիզմներ մշակել»,- շեշտել է Լիլիթ Կարապետյանը:

Նշենք, որ Լիլիթ Կարապետյանը նաև Միջազգային առևտրային պալատի հայաստանյան ազգային կոմիտեի Արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման հանձնաժողովի նախագահն է:

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21