Չինաստանի միջազգային տնտեսական և առևտրային արբիտրաժային հանձնաժողովը (CIETAC) Արամ Օրբելյանին ներառել է իր արբիտրների ցանկում

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը ներառվել է Չինաստանի միջազգային տնտեսական և առևտրային արբիտրաժային հանձնաժողովի («CIETAC») արբիտրների ցանկում:

CIETAC-ը Չինաստանի հեղինակավոր և խոշոր այլընտրանքային վեճերի լուծման կենտրոններից մեկն է, որը կենտրոնանում է տնտեսական և առևտրային գործարքներից բխող պայմանագրային կամ ոչ պայմանագրային բնույթի վեճերի լուծման վրա:

Հանձնաժողովի աշխատանքների աշխարհագրությունը ներառում է միջազգային և անդրսահմանային վեճերը, Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի, Մակաոյի հատուկ վարչական շրջանի և Թայվանի տարածաշրջանի հետ կապված վեճերը, ինչպես նաև զուտ ներպետական (տեղական) վեճերը։

Արամ Օրբելյանը, ով մասնագիտանում է դատավարության և (միջազգային) արբիտրաժի ծառայությունների մատուցման մեջ, տասը տարուց ավելի ներկայացնում է վստահորդներին բարդ դատավարություններում, ինչպես նաև ներդրումային և առևտրային արբիտրաժային գործերով: Նա նաև ՀՀ արբիտրների ասոցիացիայի նախագահն է, ներառված է Optimus Lex արբիտրաժային կենտրոնի և Երևանի արբիտրաժային ինստիտուտի արբիտրների ցուցակում (ստեղծման փուլում է):

Մանրամասները CIETAC-ի կայքում՝ https://bit.ly/3VgQ8Br

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21