Կոնցեռն Դիալոգի թիմը հեղինակել է Հայաստանի օրենսդրության և պրակտիկայի մասին գլուխը Chambers Litigation 2023 Global Practice Guide-ում

Chambers & Partners համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպությունը հրապարակել է Litigation 2023 Global Practice Guide-ը, որտեղ Կոնցեռն Դիալոգի թիմը՝ կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը, ավագ իրավաբան, փաստաբան Շուշանիկ Ստեփանյանը, ավագ իրավաբան, փաստաբան Սոֆյա Խառատյանը և կրտսեր իրավաբան Անի Մկրտումյանը հեղինակել են Հայաստանում դատավարության օրենսդրության և պրակտիկայի մասին գլուխը։

Դատավարության 2023 թվականի նոր ուղեցույցը նախատեսում է վերջին իրավական կարգավորումները դատավարության հիմունքների, դատավարական գործընթացներ նախաձեռնելու, մինչդատական գործընթացների և ապացույցների ձեռքբերման, հայցի ապահովման, գործերի քննության և դատական նիստերի, վեճերի լուծման, վնասի և դատական ակտերի, բողոքների, դատական ծախսերի, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների, արբիտրաժի և Քովիդ-19֊ի ազդեցության մասին:

Ուղեցույցը, բացի Հայաստանի փորձից, հնարավորություն է տալիս համեմատական տեղեկություններ ստանալ 45 երկրների իրավակարգավորումների վերաբերյալ։

Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ.-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։

Յուրաքանչյուր տարի Chambers & Partners-ը թողարկում է աշխարհի տարբեր երկրներում բիզնես գործունեությանն առնչվող հիմնական ոլորտների իրավական կարգավորումների վերաբերյալ ուղեցույցների շարք (Global Practice Guides)՝ համագործակցելով առաջատար իրավաբանների հետ, որոնք ներկայացնում են իրենց երկրների օրենսդրական կարգավորումները և իրավակիրառ պրակտիկան։

 

Հայաստանին վերաբերող ուղեցույցը՝ https://bit.ly/3CVlOWR

 

Chambers Litigation 2023 Global Practice Guide-ին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ`  https://bit.ly/3XqbjTo

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21