Ինչպե՞ս ճիշտ բացահայտել կազմակերպությունների իրական շահառուներին. սեմինարի հրավեր Կոնցեռն Դիալոգից

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը մարտի 17-ին հրավիրում է մասնակցելու իրական շահառուների բացահայտման և հայտարարագրերի ներկայացման վերաբերյալ սեմինարի:

▶ Սեմինարը նախատեսված է Հայաստանում գործունեություն իրականացնող կազմակերպությունների տնօրենների, հաշվապահների, իրավաբանների և թեմայով հետաքրքրող այլ անձանց համար, որոնց մանրամասն կներկայացվեն այն իրավական մեխանիզմները, որոնցով անհրաժեշտ է բացահայտել կազմակերպությունների իրական շահառուներին՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

▶ Սեմինարը հնարավորություն կտա մասնակիցներին ծանոթանալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրական շահառուների որոշման և բացահայտման պարտադիր կարգավորումներին և հայտարարագրերի ներկայացման հետ կապված պարտավորությունների պատշաճ կատարման պահանջներին:

ԲԱՆԱԽՈՍՆԵՐ

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյան

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կրտսեր գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյան

Սեմինարի օրը՝ 2023 թ․ մարտի 17

Անցկացման վայրը՝ Հոլիդեյ Ինն Էքսպրես, Երևան, Փավստոս Բուզանդի փող., 97/2 շենք

Տևողությունը՝ 12։00-14։30

Մասնակցության արժեքը՝ 30․000 դրամ (ներառյալ ԱԱՀ)

Գրանցման վերջնաժամկետը՝ 2023 թ․ մարտի 16

Գրանցվելու և մանրամասների համար դիմել՝ հեռ.՝ 060278888, 010575121,

էլ. հասցե՝ [email protected] (Երևան, Չարենցի 1, 207 սենյակ)

Ծանոթագրություն.

2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի փոփոխությունները, համաձայն որոնց՝ ՀՀ-ում գրանցված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանվել են նոր (տարեկան) պարտավորություններ կապված իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերի ներկայացման հետ:

Արդարադատության նախարարությունը մինչև ապրիլի 1-ը երկարաձգել է իրական շահառուի հայտարարագիր ներկայացնելու ժամկետը:

Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքով սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու, ինչպես նաև օրենքի խախտմամբ ներկայացնելու կամ հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքով որպես վարչական պատասխանատվության միջոց նախատեսվել է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում մինչև 100.000 ՀՀ դրամի չափով:

Իսկ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացրած անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ ներկայացման ենթակա տվյալը թաքցնելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության:

Բացի այդ՝ յուրաքանչյուր տարի իրական շահառուների վերաբերյալ հաստատում կամ փոփոխված տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունը երեք տարի անընդմեջ չկատարելու, ինչպես նաև հայտարարագիր ներկայացնելու կանոններն այլ կերպ բազմակի կամ կոպիտ խախտելու դեպքում ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն կարող է դիմել դատարան՝ իրավաբանական անձին լուծարելու պահանջով:

Կարդացե՛ք իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերի ներկայացման մասին Կոնցեռն Դիալոգի պատրաստած բլոգի նյութը`

ՀԱՅ https://bit.ly/400wsFQ

РУ https://bit.ly/3QZZ7Xu

ENG https://bit.ly/3QRpvma

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21