Մասնագիտական բանավեճեր, պրակտիկ սեմինարներ ու կոնֆերանսներ. Լիլիթ Կարապետյանը մասնակցել է Փարիզի արբիտրաժային շաբաթին

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կրտսեր գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանը մասնակցել է Փարիզի արբիտրաժային շաբաթվա միջոցառումներին:

Այն միջազգային իրադարձություն է, որը Փարիզում մեկ հարկի տակ է հավաքում մասնագետների ամբողջ աշխարհից՝ միջազգային գործընկերների, փորձագետների, դասախոսների և ուսանողների հետ ծանոթությունների ու կապերի ամրապնդման համար, հնարավորություն ընձեռում լսելու նշանավոր բանախոսների, ինչպես նաև երիտասարդների մտքերը, որոնք դեր են ունենալու միջազգային արբիտրաժի ապագայի հարցերում:

Լիլիթ Կարապետյանը շաբաթվա ընթացքում մասնակցել է մի կոնֆերանսների և սեմինարների, այդ թվում՝ Միջազգային առևտրային պալատի (ՄԱՊ) Միջազգային արբիտրաժի մասին 7-րդ Եվրոպական կոնֆերանսին, ՄԱՊ Համաշխարհային բիզնես իրավունքի ինստիտուտի կազմակերպած սեմինարին դատավարությունների ու գործերի վարման ժամանակ արբիտրների դերի վերաբերյալ: Առանձին սեմինարներ են  տեղի ունեցել նաև  փաստաբանական գրասենյակներում:

Միջոցառումը կազմակերպել էր արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման հարցերով մասնագիտացված Փարիզի արբիտրաժային շաբաթ կազմակերպությունը, որն անցյալ տարվա տվյալներով մեկ հարկի տակ էր հավաքել ավելի քան 10.000 արբիտրաժային ոլորտի մասնակիցների:

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21