Ամեն ինչ արբիտրաժի մասին. Կոնցեռն Դիալոգը հանդես է եկել Արբիտրաժի օրվա միջոցառման ոսկե հովանավորներից

Հունիսի 3-ին տեղի է ունեցել Արբիտրաժի օր Հայաստանի ամերիկյան համալսարանում, որ նախաձեռնել է Առևտրի միջազգային պալատի (ICC) հայաստանյան ազգային կոմիտեն  ICC հայաստանյան ազգային կոմիտեի Արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման հանձնաժողովի, ICC վրաստանյան ազգային կոմիտեի, Jus Mundi ընկերության և Հայաստանի արբիտրների ասոցիացիայի համակազմակերպմամբ: Միջոցառմանն աջակցել են Arbitral Woman կազմակերպությունը և Հայաստանում ամերիկյան համալսարանի LLM ծրագրի վեճերի այլընտրանքային լուծման կլինիկան:

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը հանդես է եկել Արբիտրաժի օրվա միջոցառումների ոսկե հովանավորներից:

Միջոցառումը մեկ հարկի տակ է հավաքել ոլորտի պրոֆեսիոնալների Հայաստանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Գերմանիայից և այլ երկրներից:

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ, գործընկեր Արամ Օրբելյանը հանդես է եկել որպես արբիտրաժի վճիռների կատարմանը վերաբերող պանելային քննարկման բանախոս: Նա նաև ներածական խոսքով է հանդես եկել  միջոցառման երկրորդ պանելային քննարկմանը, որը նվիրված էր արբիտրաժի ու դատավարության հարաբերակցությանը:

Կոնցեռն Դիալոգի կրտսեր գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանը, ով նաև Առևտրի միջազգային պալատի (ICC) հայաստանյան ազգային կոմիտեի Արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման հանձնաժողովի նախագահն է, վարել է Երիտասարդ արբիտրների ֆորումի պանելային քննարկումը:

Արբիտրաժի օրվա միջոցառումները հնարավորություն են տվել բանախոսներին ու մասնակիցներին քննարկելու արբիտրաժի դերն ու մտքեր փոխանակել ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21