Հռոմում TAG Alliances-ի միջազգային կոնֆերանսը մեկ հարկի տակ է հավաքել ամբողջ աշխարհում իրավաբանական, հաշվապահական և բիզնեսին խորհրդատվական աջակցության ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններին, որին մասնակցում է նաև Կոնցեռն Դիալոգը

Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը հոկտեմբերի 18-20-ը Հռոմում մասնակցել է TAG Alliances-ի՝ անկախ մասնագիտական ծառայություններ մատուցող ընկերությունների աշխարհի խոշորագույն բազմամասնագիտական դաշինքներից մեկի աշնանային կոնֆերանսին։

Կոնֆերանսը բացառիկ հարթակ է համագործակցության խորացման, նոր գործընկերների հետ համատեղ աշխատանքների ուղղությունների նախանշման առումով, որը կընդլայնի Կոնցեռն Դիալոգի հաճախորդներին ծառայություններ մատուցելու հնարավորություններն ու աշխարհագրությունը։

Մասնավորապես, 2009 թ․-ից Tag Alliances միջազգային ցանցին անդամակցելուց հետո, Կոնցեռն Դիալոգը գործընկերների միջոցով իրավաբանական տարբեր ծառայություններ է մատուցել իր վստահորդներին Ֆրանսիայում, Անգլիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ի մի շարք նահանգերում և մի բազմաթիվ այլ երկրներում։

Կոնֆերանսի հիմնական թեման ներառել է արհեստական բանականության զարգացումը և դրա հետ կապված իրավական հարցերը, արհեստական բանականության ազդեցությունն առկա և մոտ ապագայի գործընթացների վրա և արհեստական բանականության և տեխնոլոգիաների զարգաման հետ կապված կիրառական մի շարք հարցեր:

Կոնֆերանսի շրջանակներում պանելային քննարկումների և խմբային քննարկումների ձևաչափով տեղի են ունեցել մասնագիտական քննարկումներ դատավարության և վեճերի այլընտրանքային լուծումների, միաձուլումների և միացումների (M&A), ընկերությունների կառավարման առանձին հարցերի,  աշխատանքային իրավունքի զարգացումների, [միջազգային] հարկային հարցերի վերաբերյալ և մի շարք այլ թեմաներով:

Որպես բանախոս՝ Արամ Օրբելյանը հանդես է եկել ընկերությունների կառավարման և զարգացմանը նվիրված պանելային քննարկմանը, որտեղ մասնակիցները խոսել են ընկերությունների զարգացման տարբեր փուլերում առաջ եկող յուրահատուկ խնդիրներից և դրանց լուծման հնարավորություններից։

TAG Alliances-ը անկախ մասնագիտական ծառայություններ մատուցող ընկերությունների աշխարհի խոշորագույն բազմամասնագիտական դաշինքներից է, որի անդամ 290+ ընկերությունները գործում են 110+ երկրներում։ TAG Alliances-ն իր մեջ ներառում է TAGLaw®, TIAG®  և TAG-SP®-ը։ TIAG-ն ավելի քան 115 անկախ հաշվապահական ընկերությունների միջազգային դաշինք է, «TAG-SP»-ն ռազմավարական բիզնես գործընկերների փոխլրացնող միավորում է:

Անկախ իրավաբանական ընկերությունների TAGLaw համաշխարհային դաշինքը հիմնադրվել է 1998 թ.-ին և այսօր աշխարհի հինգ խոշորագույն իրավաբանական դաշինքներից մեկն է։ TAGLaw-ին անդամակցում են բացառապես հեղինակավոր և մասնագիտական բարձր արժեքներով առաջնորդվող ընկերություններ՝ տեղական իրավաբանական շուկայի ծանրակշիռ փորձառությամբ։  TAGLaw®-ն 2023 թվականին Chambers & Partners կազմակերպության կողմից ևս մեկ անգամ արժանացել է «Էլիտար» գլոբալ իրավաբանական դաշինքի կոչմանը՝ իրավական ցանցերին և դաշինքներին շնորհվող ամենաբարձր վարկանիշին։

Կոնցեռն Դիալոգը TAGLaw-ին անդամակցող առաջին և միակ ընկերությունն է տարածաշրջանում։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21