Լիլիթ Կարապետյանը դարձել է ընկերության գործընկեր

Կոնցեռն Դիալոգի փաստաբան Լիլիթ Կարապետյանը մասնագիտական առաջխաղացում է ունեցել՝ դառնալով ընկերության գործընկեր: Նա ընկերությունում իր աշխատանքը սկսել է 2017 թվականից և այս տարիների ընթացքում մասնագիտական գիտելիքների, աշխատանքի արդյունքների ու թիմային աշխատանքի շնորհիվ համալրել է ընկերության գործընկերների շարքը։

Այս օրինակը լավագույնս է ցույց տալիս Կոնցեռն Դիալոգի մոտեցումներն աշխատակիցների կարողությունների գնահատման ու արժևորման գործում։

Ընկերությունը շնորհավորում է Լիլիթին մասնագիտական ձեռքբերման առթիվ և մաղթում համատեղ աշխատանքում նորանոր հաջողություններ։

Հիշեցնենք, որ Լիլիթ Կարապետյանը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, Մեծ Բրիտանիայի Էքսեթեր համալսարանում և գերազանցությամբ ավարտել է Անգլիական իրավունք և իրավական անգլերեն դասընթացը (GDL), ապա նույն համալսարանում ուսումը շարունակել և գերազանցությամբ ավարտել Միջազգային առևտրային իրավունք դասընթացը՝ ստանալով մագիստրոսի աստիճան (LLM):

Նա ընկերությունում ղեկավարում է հանքարդյունաբերությանը, վերականգնվող էներգիային և բնապահպանական կարգավորումներին առնչվող ոլորտները, ինչպես նաև համակարգում է կորպորատիվ միգրացիայի և Հայաստանում նոր բիզնես հիմնելու իրավական աջակցության հարցերը։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21