Սեդրակ Ասատրյան. Մամուլի ասուլիս Ռոբերտ Ֆալլետտային «Դինո Գոլդ Մայնինգի» տնօրենի պաշտոնից ազատման հարցի շուրջ

«Աշխատանքից ազատել են անբարեխիղճ տնօրենին ու նրա կնոջը՝ ստվերային տնօրենին», _ որակեց Ս.Ասատրյանը

2013թ. օգոստոսի 30-ին «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Սեդրակ Ասատրյանը՝ որպես Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամքնի» ընկերության իրավական ներկայացուցիչ, մամուլի ասուլիս հրավիրեց «Նովոստի» մամուլի կենտրոնում: Ասուլիսի հիմնական նպատակը լրատվամիջոցների միջոցով «Դինո Գոլդ Մայնինգի» նախկին տնօրեն Ռոբերտ Ֆալլետտայի աշխատանքից ազատման հարցի պարզաբանումն էր:

 

Ավելի վաղ «Դինո Գոլդ Մայնինգի» խորհրդի նիստի որոշմամբ տնօրենի պաշտոնից ազատված Ռոբերտ Ֆելլատտան հայց էր ներկայացրել «Դինո Գոլդի» դեմ, որում պատվելուց հետո լքել էր Հայաստանը՝ թողնելով մեծ ծավալի փոխհատուցմամաբ քրեական գործ:

 

Սեդրակ Ասատրյանի որակմամբ՝ աշխատանքից ազատել են «անբարեխիղճ տնօրենին ու նրա կնոջը՝ ստվերային տնօրենին»: Նա հայտարարեց, որ այս հարցի շուրջ «Դինո Գոլդ Մայնինգի» նախկին իրավաբան Արմեն Բաղդասարյանի հարցազրույցը, որտեղ կասկածի տակ էր առնվում «Դինո Գոլդ Մայնինգի» խորհրդի նիստի օրինականությունը, «կիսախեղաթյուրված է. միգուցե դիտավորյալ տվյալներ եթեր գնացին ընկերության անվան տակ»:

 

Պարոն Ասատրյանը նաև նշեց, որ նախկին «Դինո Գոլդ Մայնինգ», ներկայումս «Դանդի Փրիշըս Մեթըլս Կապան» ընկերության հասցեին անարդարացի մեղադրանքներն ազդում են ընկերության հեղինակության վրա, ինչն էլ դրդել է իրեն հանդիպել լրատվամիջոցների հետ:

 

Տեսանյութ՝ «Դինո Գոլդ Մայնինգ»-ի փաստաբանը ներկայացրել է նախկին տնօրենի հեռացման հիմնավորումները @ Արմնյուզ

Հոդված՝ Ասուլիս՝ նվիրված Aravot.am-ին և «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության նախկին տնօրենին, նրա մենեջեր կնոջը  @ Առավոտ.am

Հոդված՝ Ըստ ընդդիմախոս իրավաբանի՝ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության նախկին տնօրենին ուղղված նամակը իրավական ակտ է  @ Առավոտ.am

Տեսանյութ՝ Սպառնալիքով վտարված «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության տնօրենը Հայաստանում է @ Առավոտ.am

Տեսանյութ՝ Դինո Գոլդում բռնաբարել են աշխատողների իրավունքները 3 տարի - ընկերության իրավաբան @ ՀԲՃ Համահայկական Բնապահպանական Ճակատ

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21