Սեդրակ Ասատրյան. Զրույց Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության՝ Հայաստանում հողային տարածքներ ձեռք բերելու թեմայով

«ԱՀԱԸ Հայաստանում հողային տարածքներ ձեռք է բերել օրենքի սահմաններում», _ Սեդրակ Ասատրյան

Օրիգինալ հոդվածը հրապարակված է Թերթ.am-ում

 

Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը Հայաստանում հողային տարածքներ ձեռք է բերել օրենքի սահմաններում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Սեդրակ Ասատրյանը՝ անդրադառնալով մի շարք հրապարակումներին, ըստ որոնց՝ օտարերկրյա քաղաքացիները իրավունք չունեն Հայաստանում հողատարածք գնել:


«Այդ կարծիքները բխում են ՀՀ Սահմանադրության 31 հոդվածից, որի համաձայն՝ հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները: Սակայն նույն հոդվածը դա նախատեսում է՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Ընկերակցությունը ձեռք է բերել հողատարածքը հասարակական հիմունքներով շինություն կառուցելու համար: Եթե դու պրոֆեսիոնալ չես իրավական հարցերում, իհարկե, հեշտ է մամուլում աչքաչափով հայտարարություններ անելը»,-ասաց նա:


Նա ընդգծեց, որ ավետարանչական ընկերակցությունը իրականացնում է բարեգործական ծրագրեր, ինչպես նաև զբաղվում է դասավանդությամբ: «Այդ բոլոր շենքերը կառուցվում են նրա այս կանոնադրության համաձայն»,- ասաց փաստաբանը:


Սեդրակ Ասատրյանը նշեց, որ չի ցանկանում քննարկել օրենքի լավ կամ վատ լինելու հարցը, բայց իր համար զարմանալի է, որ այսօր Հայաստանում բազմաթիվ օտարերկրացիներ՝ անգամ մուսուլմաններ, գալիս ու Հայաստանում սեփականություն են ձեռք բերում, սակայն ոչ ոք դրա մասին չի բարձրաձայնում:


«Իհարկե, ես ցանկություն չունեմ քարոզչությամբ զբաղվելու, ինքս մեր Հայ առաքելական եկեղեցու դավանորդ եմ, սակայն Ավետարանչականը եկեղեցին քրիսոտոնեական կառույց է, որը Հայաստանում բարեգործական ծրագրեր է իրականացնում: Ինչի՞ համար է այս աղմուկը»,-ասաց նա:

 

Օրիգինալ հոդվածը՝ Ավետարանչական ընկերակցությունը ՀՀ-ում հողատարածքներ գնել է օրենքի սահմաններում. փաստաբան @ Թերթ.am

Հոդված՝ Փաստաբանները «քայքայիչ», «աչքաչափով» հայտարարությունների դեմ @ Առավոտ.am

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21