Մանե Հակոբյանն ընդդեմ Հրանտ Բագրատյանի

Կոնցեռն-Դիալոգ փաստաբանական ընկերությունը պաշտպանում է իր հաճախորդ Մանե Հակոբյանի շահերը ընդդեմ Հրանտ Բագրատյանի Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում: Խնդիրը կապված է հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության հետ:

Նշենք, որ գիտնական Մանե Հակոբյանը մշակել էր «ՀՀ գիտության և կրթության ոլորտի համակարգային բարեփոխումների և կայուն զարգացման ծրագիր», որը գրանցել էր հեղինակային իրավունքների պաշտպանության «Հայհեղինակ» գործակալությունում, իսկ երկու տարի առաջ այն հրապարակել էր նաև «Հետք» թերթի երկու համարներում: Ծրագրի դրույթները, ըստ հայցվորների, յուրացրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Հայցում ասված է, որ «պատասխանողներ Հրանտ Բագրատյանը և Հարություն Կարապետյանը յուրացրել են Մանե Հակոբյանի ծրագրի գիտությանը վերաբերվող բաժինը, անբարեխիղճ ձևով վերահրատարակել այն, չհիշատակելով իսկական հեղինակին, աշխատանքը ներկայացնելով իրենց անուններով, այնուհետև հրատարակել են մեծ տիրաժով` առանց հեղինակի թույլտվության, միաժամանակ, առանց նրան որևէ փոխհատուցում վճարելու»:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը հրապարակեց Մանե Հակոբյանի իրավունքների խախտման վերաբերյալ հայցով դատավճռի եզրափակիչ մասը: Դատարանը բավարարեց հայցվորի պահանջը, իսկ հակընդեմ հայցը մերժվեց:

Հոդվածն ամբողջությանմ կարող եք կարդալ հետևյալ հղումով՝

http://www.arminfo.info/index.cfm?objectid=CC24D4A0-672A-11E3-BC4E0EB7C0D21663

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21