Մրցակցության հարցերով դատավարությունը Հայաստանում. The Legal 500-ի՝ Country Comparative Guides շարքի նոր թողարկումը

The Legal 500-ը հրապարակել է Country Comparative Guides շարքի՝ «Մրցակցության հարցերով դատավարություն» հարցուպատասխանի ձևաչափով ուղեցույցը։ Հայաստանին վերաբերող գլուխը հեղինակել են Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը, իրավաբաններ Մերի Թովմասյանը և Շուշան Ստեփանյանը։

Ուղեցույցում ներկայացվել է ՀՀ-ում գործող մրցակցային օրենսդրությունը, որպես մրցակցության իրավունքի խախտում դիտարկվող գործողություններն ու հանգամանքները, մրցակցության իրավունքի խախտման հայց ներկայացնելու հիմքերը, պատասխանատվության ենթարկելու և անբարեխիղճ մրցակցության պատճառով հասցված վնասի փոխհատուցման մեխանիզմները։ Անդրադարձ է կատարվել նաև մրցակցության հարցերով դատավարության ընթացքին ու դրան  առնչվող այլ մանրամասների։

 

The Legal 500-ը միջազգային անկախ իրավաբանական հարթակ է, որը շուրջ 150 իրավազորության տարածքներում իրականացնում է իրավաբանական ընկերությունների և իրավաբանների գնահատում՝ հիմնվելով ամեն տարի թարմացվող հետազոտական ծրագրերի վրա։

Այն նաև ամենատարբեր իրավական ռեսուրսներ է տրամադրում իրավաբանական հանրույթին՝ ամեն տարի թողարկելով աշխարհի տարբեր երկրների օրենսդրական և իրավական կարգավորումների վերաբերյալ ուղեցույցների շարք՝ Country Comparative Guides-ը՝ համագործակցելով այդ երկրների առաջատար իրավաբանների հետ։

 

Ուղեցույցը՝ https://bit.ly/3jhhlVc  հղմամբ։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21