Կոնցեռն Դիալոգը հայաստանյան փաստաբանական ընկերությունների վարկանիշավորման աղյուսակում ամենաբարձր վարկանիշային խմբում է ըստ The Legal 500 EMEA 2022-ի

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակն արդեն 5-րդ տարին անընդմեջ ընդգրկվում է The Legal 500 EMEA 2022 վարկանիշային աղյուսակի առաջին վարկանիշային խմբում։

The Legal 500-ը, որը 1987 թվականից շուրջ 150 իրավազորության տարածքներում իրականացնում է իրավաբանական ընկերությունների գնահատում, վարկանիշավորման հարցում հիմնվում է հաճախորդների գնահատականների, ընկերությունների ներկայացրած աշխատանքների, մասնավոր պրակտիկա իրականացնող առաջատար իրավաբանների հետ հարցազրույցների և իրավաբանական ոլորտում գիտակ հետազոտողներից կազմված թիմի ուսումնասիրությունների վրա։

The Legal 500-ի անկախ հետազոտողների հետ զրույցում հաճախորդները բարձր են գնահատել Կոնցեռն Դիալոգի թիմի փորձառությունը և գործունեությունը:


Օրինակ, հարցվածներից մեկը կարծիք է հայտնել, որ Կոնցեռն Դիալոգի թիմի հետ համագործակցության ընթացքում նկատել է մի շատ կարևոր բան «դա բարեխիղճ մոտեցումն ու պատասխանատվությունն է իրենց աշխատանքի նկատմամբ, և որ ամենակարևորն է՝ նրանք կարողանում են խնդրի համար առաջարկել մեկից ավելի լուծումներ։

The Legal 500 EMEA 2022 վարկանիշային աղյուսակում որպես անհատ փաստաբաններ «Լeading individuals» վարկանիշավորման խմբում ներառվել են Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը, Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը, իսկ  Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Արթուր Հովհաննիսյանն ընդգրկվել է «Next generation partners» վարկանիշավորման  խմբում։

Անհատ փաստաբանները վարկանիշավորվում են իրենց պրակտիկայի բնագավառումներում՝ հիմնվելով նրանց իրավական գիտելիքների և փորձի, կարողությունների և այլ չափանիշների վրա։

 

Մանրամասները՝ https://www.legal500.com/c/armenia/leading-firms/ 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21