Հայաստանում սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Կոնցեռն Դիալոգի փաստաբանների պատրաստած հրապարակումը տեղ է գտել միջազգային The Legal 500-ի ուղեցույցում

Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանի ու փաստաբան Շուշանիկ Ստեփանյանի համատեղ հրապարակումը Հայաստանում ապրանքի համար պատասխանատվության օրենսդրական կարգավորումների վերաբերյալ ներկայացվել է միջազգային անկախ իրավաբանական The Legal 500 հարթակի հրապարակած նոր ուղեցույցում։

Պարբերաբար տարբեր թեմաներով հարց ու պատասխանի ձևաչափով հրապարակվող համեմատական այս ուղեցույցերի նպատակն է ընթերցողներին հնարավորություն ընձեռել ծանոթանալու տարբեր երկրներում գործող իրավակարգավորումներին կոնկրետ թեմաների վերաբերյալ։

Այս անգամ ապրանքի համար պատասխանատվության օրենսդրական կարգավորումներին նվիրված ուղեցույցում  բացի Հայաստանից, ներկայացված է նաև Ֆրանսիայի, Ճապոնիայի, Քաթարի, Հարավային Կորեայի, Իսպանիայի, Շվեդիայի, Շվեցարիայի, Թայլանդի, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի փորձը։

Կոնցեռն Դիալոգի փաստաբանները հրապարակման մեջ ներկայացրած են ոլորտի իրավական ակտերը, այդ թվում՝ Քաղաքացիական օրենսգրքով ու Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքով նախատեսված կարգավորումները։ 

Մասնավորապես, ուղեցույցում անդրադարձ են կատարել սպառողների իրավունքների պաշտպանությանը, այդ թվում՝ ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների թերությունների հետևանքով պատճառված վնասը հատուցելու կարգին, իրավական պաշտպանության միջոցներին, դատարան ներկայացվող հայցերի ժամկետներին ու պայմաններին, դատական պրակտիկային և այլն։

 

Ծանոթագրություն

The Legal 500-ը հարթակ է, որը շուրջ 150 իրավազորության տարածքներում իրականացնում է իրավաբանական ընկերությունների և իրավաբանների գնահատում՝ հիմնվելով ամեն տարի թարմացվող հետազոտական ծրագրերի վրա։

Այն նաև ամենատարբեր իրավական ռեսուրսներ է տրամադրում իրավաբանական հանրույթին՝ ամեն տարի թողարկելով աշխարհի տարբեր երկրների օրենսդրական և իրավական կարգավորումների վերաբերյալ ուղեցույցների շարք՝ Country Comparative Guides-ը՝ համագործակցելով այդ երկրների առաջատար իրավաբանների հետ։

Տես ուղեցույցը՝ https://www.legal500.com/guides/chapter/armenia-product-liability/ 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21