Հայաստանում բիզնեսով զբաղվելու իրավական կարգավորումների մասին Կոնցեռն Դիալոգի թիմի հեղինակած hրապարակումը տեղ է գտել Chambers-ի Global Practice Guides: Doing Business In... 2022-ում

Chambers & Partners համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպությունը հրապարակել է Global Practice Guides: Doing Business In... 2022-ը, որտեղ Կոնցեռն Դիալոգի թիմը՝ կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը, գործընկերներ Նարինե Բեգլարյանը, Արթուր Հովհաննիսյանը, կրտսեր գործընկեր Լիլիթ Կարապետյանը, ավագ իրավաբան Մերի Թովմասյանը հեղինակել են Հայաստանում բիզնես գործունեությանն առնչվող իրավական կարգավորումներին վերաբերող բաժինը։

Ուղեցույցը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու իրավական վերջին զարգացումներին օտարերկրյա ներդրումների սահմանափակումների, կորպորատիվ կառավարման, աշխատանքային, հարկային, մրցակցային իրավունքների, մտավոր սեփականության, տվյալների պաշտպանության և նախատեսվող օրենսդրական փոփոխությունների մասին։

Մասնագետները ներկայացրել են նաև այն օրենքները և կանոնակարգերը, որոնք ընդունվել են ի պատասխան կորոնավիրուսի համավարակի։

Այս տարվա հրատարակությունը պարունակում է լրացուցիչ տեղեկություններ որոշ շուկաներում տեղի ունեցած վերջին փոփոխությունների վերաբերյալ, որոնց մասին ինֆորմացիան  կարևոր ու արժեքավոր կարող է լինել այդ շուկաներում բիզնեսով զբաղվողների համար։

Doing Business In... 2022 ուղեցույցը, բացի Հայաստանի փորձից, հնարավորություն է տալիս համեմատական տեղեկություններ ստանալ 40 երկրների իրավակարգավորումների վերաբերյալ։

Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ.-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։

Յուրաքանչյուր տարի Chambers & Partners-ը թողարկում է աշխարհի տարբեր երկրներում բիզնես գործունեությանն առնչվող հիմնական ոլորտների իրավական կարգավորումների վերաբերյալ ուղեցույցների շարք (Global Practice Guides)՝ համագործակցելով առաջատար իրավաբանների հետ, որոնք ներկայացնում են իրենց երկրների օրենսդրական կարգավորումները և իրավակիրառ պրակտիկան։

Հայաստանին վերաբերող ուղեցույցը՝ https://bit.ly/3JT8CUH

 «Doing Business In... 2022»-ին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ`  https://bit.ly/3Anyaq5

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21