Կոնցեռն Դիալոգի թիմի անդամներն իրավունքին նվիրված Հայ-ռուսական համալսարանի գլոբալ ֆորումում խոսել են Հայաստանում արբիտրաժի զարգացման հեռանկարից
06/12/2022
Դեկտեմբերի 4-ին Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կրտսեր գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանը և ավագ իրավաբան, փաստաբան Անի Համբարձումյանը մասնակցել են իրավունքին նվիրված Հայ-ռուսական համալսարանի գլոբալ ֆորումին՝ որպես մոդերատոր և բանախոս:
Արբիտրաժին նվիրված պանելի շրջանակներում քննարկվել են այսօր Հայաստանում արբիտրաժի վիճակը, առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծման հետ կապված հիմնական ուղիները: Քննարկվել են երկրում արբիտրաժի վերաբերյալ գիտելիքների պակասի և հատկապես ինստիտուտի մասին կանխակալ պատկերացումների հետ կապված հարցը, ինչպես նաև ոլորտում մասնագիտական պատրաստվածության բարելավման հնարավոր տարբերակները։
Պանելային քննարկմանը մասնակիցները խոսել են նաև Հայաստանում արբիտրաժային կենտրոնների գործունեության, զարգացման խոչընդոտների վերաբերյալ ու ներկայացրել խնդիրների լուծման իրենց տարբերակները:
Ֆորումի ժամանակ մասնակիցները պատասխանել են ուսանողների ու բիզնես ոլորտի ներկայացուցիչների հարցերին: