Անշարժ գույքի ոլորտի իրավական կարգավորումները Հայաստանում. Կոնցեռն Դիալոգի մասնագետների հրապարակումը ներկայացվել է The Legal 500 հարթակի Country Comparative Guides 2022-ում

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը և իրավաբան Կարեն Մարգարյանը ներկայացրել են Հայաստանում անշարժ գույքին վերաբերող օրենսդրական կարգավորումներն ու պրակտիկան միջազգային անկախ իրավաբանական The Legal 500 հարթակի Country Comparative Guides 2022-ում։

Պարբերաբար տարբեր թեմաներով հարց ու պատասխանի ձևաչափով հրապարակվող համեմատական այս ուղեցույցերի նպատակն է ընթերցողներին հնարավորություն ընձեռել ծանոթանալու տարբեր երկրներում գործող իրավակարգավորումներին և պրակտիկային կոնկրետ թեմաների վերաբերյալ։

Կոնցեռն Դիալոգի մասնագետները մանրամասն ներկայացրել են Հայաստանում անշարժ գույքը կարգավորող օրենսդրությունը, ոլորտի զարգացման վրա ազդող ընթացիկ խնդիրները, անշարժ գույքի օգտագործմանը, տիրապետման և տնօրինաման ընդունված մեխանիզմները և կառուցակարգերը, վարձակալության պայմանագրերի ընդունված կարգավորումները, անշարժ գույքի հետ կապված հարկային քաղաքականությանը, ինչպես նաև կառուցապատումների ժամանակ շրջակա միջավայրի աղտոտման համար պատասխանատվության տեսակներին առնչվող հարցեր:

Առանձին անդրադարձ է կատարվել նաև անշարժ գույքի իրավական աուդիտի (due diligence) գործընթացին:

Անշարժ գույքին նվիրված ուղեցույցում, բացի Հայաստանի փորձից, ներկայացված են ևս 27 երկրի իրավական կարգավորումները:

The Legal 500-ը հարթակ է, որը շուրջ 150 իրավազորության տարածքներում իրականացնում է իրավաբանական ընկերությունների և իրավաբանների գնահատում՝ հիմնվելով ամեն տարի թարմացվող հետազոտական ծրագրերի վրա։

Այն նաև ամենատարբեր իրավական ռեսուրսներ է տրամադրում իրավաբանական հանրույթին՝ ամեն տարի թողարկելով աշխարհի տարբեր երկրների օրենսդրական և իրավական կարգավորումների վերաբերյալ ուղեցույցների շարք՝ Country Comparative Guides-ը՝ համագործակցելով այդ երկրների առաջատար իրավաբանների հետ։

Հայաստանին վերաբերող ուղեցույցը՝ https://bit.ly/3YaEIBZ 

Legal 500 հարթակում հրապարակված համեմատական ուղեցույցն ամբողջությամբ՝ https://www.legal500.com/guides/guide/real-estate/

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21