Կոնցեռն Դիալոգը միանձնյա առաջատար է (Band 1) հայաստանյան իրավաբանական ընկերությունների վարկանշավորման ցուցակում՝ ըստ Chambers Global 2023 ուղեցույցի
16/02/2023
2023 թվականի փետրվարի 16-ին հրապարակված Chambers and Partners միջազգային հեղինակավոր կազմակերպության Chambers Global 2023 ուղեցույցում Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը պահպանել է ամենաբարձ՝ Band 1 վարկանիշը: Մասնավորապես, Chambers and Partners միջազգային հեղինակավոր կազմակերպությունը, որը վարկանիշավորում է աշխարհի լավագույն իրավաբանական ընկերություններին ու իրավաբաններին՝ ըստ ոլորտի, իսկ հայաստանյան իրավաբանական շուկան՝ընդհանուր բիզնես իրավունքի ոլորտում, Կոնցեռն Դիալոգին հայաստանյան իրավաբանական ընկերությունների վարկանշավորման ցուցակում վարկանիշավորել է որպես միանձնյա առաջատարի։
Վարկանիշավորման համար հիմք է հանդիսանում փաստաբանական և իրավաբանական ընկերությունների ներկայացրած տեղեկատվությունը, ինչպես նաև Chambers and Partners կազմակերպության հետազոտողների կողմից իրականացված ուսումնասիրությունները, ներառյալ առկա հրապարակային աղբյուրների ուսումնասիրությունները, հաճախորդների և շուկայի մասնակիցների կարծիքը և դիտարկումները և այլ հասանելի տեղեկատվությունը:
Chambers and Partners-ի անկախ հետազոտողների հետ զրույցում հաճախորդները բարձր են գնահատել Կոնցեռն Դիալոգի թիմի փորձառությունը և գործունեությունը:
Նույն ուղեցույցում Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը կրկին պահպանել է դիրքն առաջին խմբում, իսկ Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը բարելավել է վարկանիշավորումը՝ ներառվելով հիմնական վարկանիշավորման մեջ։
Նշենք, որ անհատ փաստաբանները վարկանիշավորվում են՝ հիմք ընդունելով նույն մանրակրկիտ հետազոտությունները, ինչպես նաև հաշվի են առնվում նրանց իրավական գիտելիքները, փորձը, կարողությունները և այլ չափանիշներ։
Ծանոթագրություն
Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ.-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։ Գնահատումները կատարվում են ավելի քան 200 հետազոտողներից և խմբագիրներից կազմված թիմի մասնագիտական մանրազնին ուսումնասիրությունների արդյունքում կայացրած եզրակացության հիման վրա։
Մանրամասները Chambers Global 2023 ուղեցույցում՝ https://bit.ly/3KD6pzl