Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը և գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը ներառվել են աշխարհի լավագույն իրավաբաններին վարկանիշավորող Chambers Global 2023 ուղեցույցում
28/02/2023
Chambers and Partners միջազգային հեղինակավոր կազմակերպությունը, որը վարկանիշավորում է աշխարհի լավագույն իրավաբանական ընկերություններին ու իրավաբաններին, 2023 թվականի փետրվարի 16-ին հրապարակված Chambers Global 2023 ուղեցույցում ներառվել են նաև Կոնցեռն Դիալոգի թիմի անդամները: Մասնավորապես, Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը կրկին պահպանել է դիրքն առաջին խմբում, իսկ Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը բարելավել է վարկանիշավորումը՝ ներառվելով հիմնական վարկանիշավորման մեջ։ Երկու գործընկերներն էլ վարկանիշավորվել են ընդհանուր բիզնես իրավունքի ոլորտում:
Անհատի փաստաբանների վարկանիշավորման համար ևս հիմք է հանդիսանում փաստաբանական և իրավաբանական ընկերությունների ներկայացրած տեղեկատվությունը, ինչպես նաև Chambers and Partners կազմակերպության հետազոտողների կողմից իրականացված ուսումնասիրությունները, ներառյալ առկա հրապարակային աղբյուրների ուսումնասիրությունները, հաճախորդների և շուկայի մասնակիցների կարծիքը և դիտարկումները և այլ հասանելի տեղեկատվությունը:
Նույն ուղեցույցում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը պահպանել է ամենաբարձ՝ Band 1 վարկանիշը:
Ծանոթագրություն
Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ.-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։ Գնահատումները կատարվում են ավելի քան 200 հետազոտողներից և խմբագիրներից կազմված թիմի մասնագիտական մանրազնին ուսումնասիրությունների արդյունքում կայացրած եզրակացության հիման վրա։
Մանրամասները Chambers Global 2023 ուղեցույցում՝ https://bit.ly/3KD6pzl