Կոնցեռն Դիալոգը ճանաչվել է ամենաբարձր (Band 1) վարկանիշն ունեցող միակ փաստաբանական գրասենյակը hայաստանյան իրավաբանական ընկերությունների շարքում ըստ Chambers Europe 2023 ուղեցույցի
16/03/2023
Chambers and Partners միջազգային հեղինակավոր կազմակերպությունը, որը վարկանիշավորում է աշխարհի լավագույն իրավաբանական ընկերություններն ու իրավաբաններին, 2023 թվականի մարտի 16-ին հրապարակել է Chambers Europe Guide 2023-ը, որտեղ Կոնցեռն Դիալոգը պահպանել է իր միանձնյա առաջատարի վարկանիշը (Band 1) հայաստանյան իրավաբանական ընկերությունների ցանկում: Նույն ուղեցույցում, ընկերությունն ամրապնդել ու բարելավել է իր դիրքերը նաև անհատ փաստաբանների վարկանիշավորման ցանկում: Մասնավորապես, Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը կրկին պահպանել է դիրքն առաջին խմբում, իսկ Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը բարելավել է վարկանիշավորումը՝ ներառվելով հիմնական վարկանիշավորման մեջ։
Վարկանիշը հիմնված է իրավաբանական ընկերությունների և իրավաբանական ընկերությունների կողմից տրամադրված տեղեկատվության, ինչպես նաև Chambers and Partners-ի հետազոտողների կողմից իրականացված ուսումնասիրությունների վրա՝ ներառյալ առկա հանրային աղբյուրների ուսումնասիրությունները, հաճախորդների և շուկայի մասնակիցների կարծիքներն ու դիտարկումները և այլ հասանելի տեղեկատվություն:
Chambers and Partners-ի անկախ հետազոտողների հետ զրույցում հաճախորդները բարձր գնահատել Կոնցեռն Դիալոգի թիմի փորձն ու գործունեությունը: Համաձայն Chambers Europe Guide 2023-ի, զրուցակիցներից մեկը նշել է, որ Կոնցեռն Դիալոգը բարդ գործեր վարելու հարցում մեծ փորձառություն ունի ու հատկապես կարևոր է անսպասելի առաջացած հրատապ հարցերում ցուցաբերած կարողությունները։
Ծանոթագրություն
Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ.-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։ Գնահատումները կատարվում են ավելի քան 200 հետազոտողներից և խմբագիրներից կազմված թիմի մասնագիտական մանրազնին ուսումնասիրությունների արդյունքում կայացրած եզրակացության հիման վրա։
Մանրամասները Chambers Europe 2023 ուղեցույցում՝ https://bit.ly/3n1u7LO