Ի՞նչ իրավունքներ ունեն աշխատողները Հայաստանում. Կոնցեռն Դիալոգի թիմի նոր հրապարակումը՝ Lexology Getting the Deal Through-ի ուղեցույցում
07/06/2023
Աշխատանքին իրավունքին վերաբերող Lexology Getting the Deal Through-ի նոր պարբերականում Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի ավագ իրավաբան, փաստաբան Շուշանիկ Ստեփանյանը, իրավաբան, փաստաբան Սյուզաննա Պողոսյանը և կրտսեր իրավաբան Վեներա Գևորգյանը ներկայացրել են Հայաստանի օրենսդրական կարգավորումները և պրակտիկան։
Lexology Getting the Deal Through ուղեցույցն այս անգամ հնարավորություն է տալիս համեմատելու ևս 47 երկրներում ոլորտին առնչվող իրավակարգավորումները:
Կոնցեռն Դիալոգի թիմի անդամներն ուղեցույցում անդրադարձել են Հայաստանում աշխատողների իրավունքներին, աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմներին, աշխատանքային պայմանագրերի տեսակներին ու կնքվող պայմանագրերի նվազագույն պահանջներին, ինչպես նաև արտաժամյա աշխատանքի, արձակուրդի և հիվանդության հիմքով բացակայության ժամանակ վարձատրման հարցերին:
Առանձին ներկայացվել է նաև օտարերկրյա անձանց համար Հայաստանում աշխատանքի թույլտվության կարգը, ինչպես նաև Աշխատանքային օրենսգրքում նախատեսված կարևոր փոփոխությունները, որոնք արդեն ընդունվել են:
Lexology Getting the Deal Through-ն պարբերաբար հրապարակում է միջազգային փորձագիտական վերլուծություններ և զեկույցներ աշխարհի շուրջ 150 երկրների նորմատիվ իրավական կարգավորումների վերաբերյալ։
Lexology տեղեկատվական հարթակում միջազգային իրավաբանական հանրությանն են ներկայացվում ոլորտին առնչվող նորությունները, ինչպես նաև փորձագիտական վերլուծություններ և ուսումնասիրություններ աշխարհի ավելի քան 900 առաջատար իրավաբանական ընկերություններից։
Հայաստանին վերաբերող ուղեցույցը հասանելի է այստեղ` bit.ly/3oPwgLC
Ուղեցույցն ամբողջությամբ հրապարակվել է Lexology Getting the Deal Through հարթակում` bit.ly/3IVZNu8