Վեճերի լուծումը Հայաստանում. Կոնցեռն Դիալոգի թիմի հրապարակումը՝ Lexology Getting the Deal Through 2023-ում
11/08/2023
Միջազգային վերլուծություններ և ուղեցույցներ հրապարակող Lexology Getting the Deal Through-ն 2023-ում ներկայացվել է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանի, գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանի և ավագ իրավաբան, փաստաբան Անի Համբարձումյանի համատեղ հրապարակումը Հայաստանում վեճերի լուծման իրավական կարգավորումների ու պրակտիկայի վերաբերյալ:
Lexology Getting the Deal Through-ի համեմատական ուղեցույցն հնարավորություն է տալիս ուսումնասիրելու ևս 33 իրավական համակարգերի իրավակարգավորումները:
Ուղեցույցում համեմտական կարգով ներկայացված են դատական գործընթացները, արբիտրաժը և վեճերի այլընտրանքային լուծման այլ եղանակները համապատասխան իրավական համակարգերում, ներառյալ դատական համակարգերի կառուցվածքը, Դատարանի դերը և ատենակալների ինստիտուտի կիրառումը, սահմանափակումները, նախադատական գործընթացները, դատական գործերի ընթացքը, թույլատրելի ապացույցները և իրավական պաշպատնության միջոցները, որոշումների հարկադիր կատարումը, ծախսերը, դատավարության ֆինանսավորումը, բողոքարկումները, արտասահմանյան դատական ակտեիր ճանաչումը և իրավական օգնությունը, UNCITRAL մոդելային օրենքի դերը, արբիտրների ընտրության կարգը, արբիտրաժային համաձայնությունների և գործընթացի կարգավորումները, դատարանի աջակցությունը և միջամտությունը արբիտրաժին, վեճերի լուծման այլընտրանքային ձևերի տեսակները, ազգային այլ առանձնահատկությունները և նոր զարգացումները:
Ծանուցում.
Lexology Getting the Deal Through-ն պարբերաբար հրապարակում է միջազգային փորձագիտական վերլուծություններ և զեկույցներ աշխարհի շուրջ 150 երկրների նորմատիվ իրավական կարգավորումների վերաբերյալ։
Lexology տեղեկատվական հարթակում միջազգային իրավաբանական հանրությանն են ներկայացվում ոլորտին առնչվող նորությունները, ինչպես նաև փորձագիտական վերլուծություններ և ուսումնասիրություններ աշխարհի ավելի քան 900 առաջատար իրավաբանական ընկերություններից։
Հայաստանին վերաբերող ուղեցույցը հասանելի է այստեղ` https://bit.ly/3OSdj5p
Ուղեցույցն ամբողջությամբ հրապարակվել է Lexology Getting the Deal Through հարթակում` https://bit.ly/3rYoCzM