Ի՞նչ պետք է իմանան բիզնեսի ներկայացուցիչները Հայաստան տեղափոխվելիս. Lexology Getting The Deal Through-ում ներկայացվել է Կոնցեռն Դիալոգի թիմի հրապարակումը կորպորատիվ ներգաղթի վերաբերյալ

Միջազգային վերլուծություններ և ուղեցույցներ հրապարակող Lexology Getting the Deal Through 2023-ում ներկայացվել է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանի և կրտսեր իրավաբաններ Անի Մկրտումյանի և Լուսինե Հակոբջանյանին համատեղ հրապարակումը Հայաստանում կորպարատիվ ներգաղթի  իրավական կարգավորումների ու պրակտիկայի վերաբերյալ:

Ուղեցույցում ներկայացված են ոլորտի ընդհանուր կարգավորումները, կարճաժամկետ ու երկարաժամկետ մուտքերի ընթացակարգերը, օտարերկրացի աշխատակիցների համար աշխատանքի թույլտվություն ստանալու կարգերը, ժամկետները և ոլորտի վերջին զարգացումները:

Lexology Getting the Deal Through-ի համեմատական ուղեցույցն հնարավորություն է տալիս ուսումնասիրելու ևս 10 իրավական համակարգերի իրավակարգավորումները:

 

Ծանուցում.

Lexology Getting the Deal Through-ն պարբերաբար հրապարակում է միջազգային փորձագիտական վերլուծություններ և զեկույցներ աշխարհի շուրջ 150 երկրների նորմատիվ իրավական կարգավորումների վերաբերյալ։

Lexology տեղեկատվական հարթակում միջազգային իրավաբանական հանրությանն են ներկայացվում ոլորտին առնչվող նորությունները, ինչպես նաև փորձագիտական  վերլուծություններ և ուսումնասիրություններ աշխարհի ավելի քան 900 առաջատար իրավաբանական ընկերություններից։

Հայաստանին վերաբերող ուղեցույցը հասանելի է այստեղ` 

https://www.dialog.am/storage/files/posts/posts_9347005609542_2024_Corporate_Immigration_-_Armenia.pdf 

Ուղեցույցն ամբողջությամբ հրապարակվել է Lexology Getting the Deal Through հարթակում` https://www.lexology.com/gtdt/workareas/corporate-immigration

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21