Մրցակցության հարցերով դատավարությունը Հայաստանում.Կոնցեռն Դիալոգի թիմի հրապարակումը ներկայացվել է The Legal 500 Country Comparative Guides 2023-ում

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը, ավագ իրավաբան, փաստաբան Էլլա Մկրտչյանը և իրավաբան, փաստաբան Սվետլանա Մկրտչյանը ներկայացրել են Հայաստանում մրցակցության հարցերով դատավարությանը վերաբերող օրենսդրական կարգավորումներն ու պրակտիկան միջազգային անկախ իրավաբանական The Legal 500 հարթակի Country Comparative Guides 2023-ում։

Ուղեցույցում, բացի Հայաստանի փորձից, ներկայացված են ևս 15 երկրի իրավական կարգավորումները:

Հրատարակությունը տեղեկատվություն է տրամադրում համապատասխան երկրներում մրցակցության հարցերով դատավարության շրջանակներում վեճերի լուծման վրա ազդող առկա խնդիրների մասին և անդրադառնում այնպիսի թեմաների, ինչպիսիք են վնասի փոխհատուցման վերաբերյալ վարույթի առանձնահատկությունները, ապացույցների թույլատրելիությունը, դատավարական գործընթացներում կիրառվող իրավական պաշտպանության միջոցները, մրցակցության պաշտպանության ոլորտում համապատասխան մարմինների իրավասությունը, ինչպես նաև հանրային և մասնավոր գործընթացների համատեղման հետ կապված հարցեր։ Նկարագրվել են նաև ոլորտի ընթացիկ և ակնկալվող զարգացումները:

 

Ծանոթագրություն.

The Legal 500-ը հարթակ է, որը շուրջ 150 իրավազորության տարածքներում իրականացնում է իրավաբանական ընկերությունների և իրավաբանների գնահատում՝ հիմնվելով ամեն տարի թարմացվող հետազոտական ծրագրերի վրա։

Այն նաև ամենատարբեր իրավական ռեսուրսներ է տրամադրում իրավաբանական հանրույթին՝ ամեն տարի թողարկելով աշխարհի տարբեր երկրների օրենսդրական և իրավական կարգավորումների վերաբերյալ ուղեցույցների շարք՝ Country Comparative Guides-ը՝ համագործակցելով այդ երկրների առաջատար իրավաբանների հետ։

Հայաստանին վերաբերող ուղեցույցը՝ https://bit.ly/3r5vsDD

Legal 500 հարթակում հրապարակված համեմատական ուղեցույցն ամբողջությամբ՝  https://bit.ly/45EWmBe

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21