Տնտեսական հանցագործությունները (White Collar Crime) Հայաստանում. Կոնցեռն Դիալոգի իրավաբանների հրապարակումը ներկայացվել է The Legal 500-ի Country Comparative Guides 2023-ում
19/09/2023
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի ավագ իրավաբան, փաստաբան Տիրայր Կարապետյանի և կրտսեր իրավաբան Սվետլանա Մկրտչյանի համատեղ հրապարակումը Հայաստանում տնտեսական հանցագործությունների ոլորտի օրենսդրական կարգավորումների ու պրակտիկայի վերաբերյալ ներկայացվել է միջազգային անկախ իրավաբանական The Legal 500 հարթակի Country Comparative Guides 2023-ում։
Պարբերաբար տարբեր թեմաներով հարց ու պատասխանի ձևաչափով հրապարակվող համեմատական այս ուղեցույցերի նպատակն է ընթերցողներին հնարավորություն ընձեռել ծանոթանալու տարբեր երկրներում գործող իրավակարգավորումներին և պրակտիկային կոնկրետ թեմաների վերաբերյալ։
Ուղեցույցը, բացի Հայաստանում տնտեսական հանցագործությունների ոլորտի օրենսդրական կարգավորումներից ու պրակտիկայից, հնարավորություն է ընձեռում ծանոթանալու ևս 15 երկրի իրավական կարգավորումներին։
Կոնցեռն Դիալոգի իրավաբանները մանրամասն ներկայացրել են Հայաստանում ոլորտը կարգավորող օրենսդրությունը, իրավապահ մարմինների կողմից գործերի քննության առանձնահատկությունները, կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքը։ Առանձին անդրադարձ է կատարվել դատարաններում այդ գործերի քննությանը, վերջին տարիներին ոլորտում տեղի ունեցած զարգացումներին ու օրենսդրական բացերին։
Ծանոթագրություն․
The Legal 500-ը հարթակ է, որը շուրջ 150 իրավազորության տարածքներում իրականացնում է իրավաբանական ընկերությունների և իրավաբանների գնահատում՝ հիմնվելով ամեն տարի թարմացվող հետազոտական ծրագրերի վրա։
Այն նաև ամենատարբեր իրավական ռեսուրսներ է տրամադրում իրավաբանական հանրույթին՝ ամեն տարի թողարկելով աշխարհի տարբեր երկրների օրենսդրական և իրավական կարգավորումների վերաբերյալ ուղեցույցների շարք՝ Country Comparative Guides-ը՝ համագործակցելով այդ երկրների առաջատար իրավաբանների հետ։
Հայաստանին վերաբերող ուղեցույցը՝ https://bit.ly/48o4jga
Legal 500 հարթակում հրապարակված համեմատական ուղեցույցն ամբողջությամբ՝ https://bit.ly/48wATfQ