Ամուսնաընտանեկան ոլորտի իրավական կարգավորումները Հայաստանում. Chambers and Partners-ի ուղեցույցում ներկայացվել է Կոնցեռն Դիալոգի հրապարակումը

Միջազգային հայտնի Chambers and Partners ընկերությունը հրապարակել է ընտանեկան իրավունքի վերաբերյալ 2024թ-ի համեմատական ուղեցույցը, որում տեղ է գտել Կոնցեռն Դիալոգի ավագ իրավաբան, փաստաբան Սոֆյա Խառատյանի և կրտսեր իրավաբան Լուսինե Հակոբջանյանի հոդվածը ՀՀ-ում ամուսնաընտանեկան ոլորտի իրավահարաբերությունների կարգավորումների վերաբերյալ:

Ուղեցույցը հնարավորություն է տալիս ոլորտի մասնագետներին ուսումնասիրելու 30 իրավազորությունների իրավակարգավորումները:

Կոնցեռն Դիալոգի իրավաբաններն ուղեցույցում ներկայացրել են ընտանեկան օրենսդրությանն առնչվող առանցքային կարգավորումները, որոնք ներառում են ամուսնության և ամուսնալուծության, ամուսինների միջև ֆինանսական և գույքային, երեխաների խնամքին, կրթությանը, դաստիարակությանը, ապրուստը հոգալուն վերաբերող ինչպես դատական, այնպես էլ արտադատական կարգերը, դրանց արդյունքում կայացվող ակտերի միջազգային ճանաչմանը և կատարմանը մի շարք կարևորագույն հարցեր:

 

Ծանոթագրություն:

Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։

Յուրաքանչյուր տարի Chambers & Partners-ը թողարկում է աշխարհի տարբեր երկրներում բիզնես գործունեությանն առնչվող հիմնական ոլորտների իրավական կարգավորումների վերաբերյալ ուղեցույցների շարք (Global Practice Guides) ՝ համագործակցելով առաջատար իրավաբանների հետ, որոնք ներկայացնում են իրենց երկրների օրենսդրական կարգավորումները և իրավակիրառման պրակտիկան։

Հայաստանի վերաբերյալ հոդվածն այստեղ՝ https://bit.ly/49wmGie

Chambers Family Law 2024 Global Practice Guide-ի ամբողջական տարբերակը` https://gpg-pdf.chambers.com/view/1016917414/6/

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21