Ի՞նչ պետք է իմանան բիզնեսի ներկայացուցիչներն իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության մասին. սեմինարի հրավեր

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը մայիսի 16-ին հրավիրում է մասնակցելու ՀՀ քրեական նոր օրենսգրքով իրավաբանական անձանց քրեական պատասխանատվություն սահմանող կարգավորումների վերաբերյալ սեմինարին։

Գրասենյակի ներկայացուցիչները խոսելու են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի այն նորամուծությունների մասին, որոնցով Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ նախատեսվել է, որ քրեական պատասխանատվության սուբյեկտ կարող են լինել նաև իրավաբանական անձինք՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ օտարերկրյա պետությունում ստեղծված:

Նորամուծության էությունն այն է, որ քրեական հետապնդման կարող են ենթարկվել ոչ միայն ընկերությունների աշխատակիցները՝ որպես ֆիզիկական անձինք, այլև հենց ընկերությունների համար կարող են առաջանալ քրեաիրավական հետևանքներ. տուգանք, գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցում, հարկադիր լուծարում, Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելք:

Բանախոսները մանրամասն կներկայացնեն բոլոր այն հնարավոր դեպքերը, երբ իրավաբանական անձինք կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության, ինչպես նաև կխոսեն այն մասին, թե ինչպիսին պետք է լինի քրեական հետապնդման գործընթացը, ինչ հետևանքներ կարող են առաջանալ  ընկերությունների համար, ինչպիսի գործիքներ կարող են կիրառվել հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար:

Սեմինարը նախատեսված է Հայաստանում գործունեություն իրականացնող կազմակերպությունների տնօրենների, հաշվապահների, իրավաբանների և թեմայով հետաքրքրող այլ անձանց համար:

ԲԱՆԱԽՈՍՆԵՐ

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի քրեական իրավունքի պրակտիկայի ղեկավար, փաստաբան, ի․գ․ թ, դոցենտ, ԵՊՀ դասախոս Սերգեյ Մարաբյան

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի ավագ իրավաբան, փաստաբան Տիրայր Կարապետյան

Սեմինարի օրը՝ 2024 թ մայիսի 16

Անցկացման վայրը՝ «ՀՈԼԻԴԵՅ ԻՆՆ ԷՔՍՊՐԵՍ», Երևան, Փավստոս Բուզանդի փող., 97/2 շենք

Տևողությունը՝ 10։30-13։00

Մասնակցության արժեքը՝ 30000 դրամ (ներառյալ՝ ԱԱՀ)

Գրանցվելու և մանրամասների համար դիմել՝ հեռ.՝ 060278888, 010575121,

էլ. հասցե՝ [email protected]

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21