Քաղաքացիական և առևտրային հարցերում վճիռների կատարումը Հայաստանում․ Կոնցեռն Դիալոգի հրապարակումը՝ Legel 500-ի համեմատական ուղեցույցում
27/09/2024
Քաղաքացիական ու առևտրային հարցերում վճիռների կատարման վերաբերյալ Legal 500-ի համեմատական նոր ուղեցույցում հրապարակվել է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանի և ավագ իրավաբան, փաստաբան Անի Համբարձումյանի համատեղ հրապարակումը Հայաստանում ոլորտի իրավական կարգավորումների վերաբերյալ։
Ուղեցույցը տեղեկատվություն է տրամադրում տվյալ երկրում վճիռների կատարման վրա ազդող ընթացիկ խնդիրների մասին և անդրադառնում է այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ կիրառելի իրավական դաշտը, գործընթացի ընդհանուր պատկերը, կիրարկման մարտահրավերները, բողոքարկումները, ծախսերը և այլն։
Ծանոթագրություն․
The Legal 500-ը հարթակ է, որը շուրջ 150 իրավազորության տարածքներում իրականացնում է իրավաբանական ընկերությունների և իրավաբանների գնահատում՝ հիմնվելով ամեն տարի թարմացվող հետազոտական ծրագրերի վրա։
Այն նաև ամենատարբեր իրավական ռեսուրսներ է տրամադրում իրավաբանական հանրույթին՝ ամեն տարի թողարկելով աշխարհի տարբեր երկրների օրենսդրական և իրավական կարգավորումների վերաբերյալ ուղեցույցների շարք՝ Country Comparative Guides-ը՝ համագործակցելով այդ երկրների առաջատար իրավաբանների հետ։
Հայաստանին վերաբերող ուղեցույցը՝ https://bit.ly/3ZGJ4Ea
The Legal 500 հարթակում հրապարակված համեմատական ուղեցույցն ամբողջությամբ՝ https://www.legal500.com/guides/guide/enforcement-judgments/