Զբաղվածությունը Հայաստանում․ Կոնցեռն Դիալոգի հրապարակումը՝ Chambers 2024-ի համեմատական ուղեցույցում
02/10/2024
Chambers and Partners-ը հրապարակել է Զբաղվածության ուղեցույցը, որտեղ Կոնցեռն Դիալոգի թիմը՝ ավագ իրավաբան, փաստաբան Շուշանիկ Ստեփանյանը, իրավաբան Արիաննա Ադամյանը, կրտսեր իրավաբան Աննա Հովհաննիսյանը* հեղինակել են Հայաստանի օրենսդրությանը վերաբերող հոդվածը։
Զբաղվածության ուղեցույցը ներկայացնում է աշխատանքային օրենսդրության խնդիրները 53 իրավազորություններում:
Ուղեցույցը պարունակում է վերջին իրավական տեղեկատվություն ամբողջ աշխարհից աշխատանքային օրենսդրության հիմնական փոփոխությունների վերաբերյալ, որոնք ընդունվել կամ ուժի մեջ են մտել վերջին մեկ տարում։
Մասնավորապես, Կոնցեռն Դիալոգի թիմն ուղեցույցում ներկայացրել է աշխատանքային պայմանագրերի պայմանների, աշխատողների անձնական տվյալների մշակման, օտարերկրացիների աշխատանքի առանձնահատկությունների, արհմիությունների դերի, աշխատանքային պայմանագրի լուծման, ինչպես նաև աշխատանքային վեճերին և դրանց լուծմանը վերաբերող կարգավորումները։
*Աննա Հովհաննիսյանն այս պահի շարունակում է ուսումն արտերկրում։
Ծանոթագրություն․ Chambers & Partners-ը համաշխարհային լայն ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1969 թ. Անգլիայում։ 1990 թ.-ից կազմակերպությունն իրականացնում է լավագույն իրավաբանների և իրավաբանական ընկերությունների վարկանիշավորում աշխարհի ավելի քան 190 երկրում։
Յուրաքանչյուր տարի Chambers & Partners-ը թողարկում է աշխարհի տարբեր երկրներում բիզնես գործունեությանն առնչվող հիմնական ոլորտների իրավական կարգավորումների վերաբերյալ ուղեցույցների շարք (Global Practice Guides)՝ համագործակցելով առաջատար իրավաբանների հետ, որոնք ներկայացնում են իրենց երկրների օրենսդրական կարգավորումները և իրավակիրառ պրակտիկան։
Հայաստանին վերաբերող ուղեցույցը՝ https://bit.ly/3Bs7N5f
Զբաղվածության ուղեցույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ` https://gpg-pdf.chambers.com/view/116003774/