Կոնցեռն Դիալոգը դարձել է Ապրանքային նշանների միջազգային ասոցիացիայի (INTA) անդամ

Կոնցեռն Դիալոգը դարձել է Ապրանքային նշանների միջազգային ասոցիացիայի (INTA) անդամ, որը ապրանքային նշանների իրավատերերի և մտավոր սեփականության մասնագետների համաշխարհային ցանց է:

Հաշվի առնելով վերջերս Կոնցեռն Դիալոգի և մտավոր սեփականության ոլորտում մասնագիտացած Կնյազյան ընդ Փարթնրսի (վերանվանվել էր՝ Առլույս ՓԲԸ*) միավորումը՝ INTA-ին անդամակցելու նպատակն է հաճախորդներին տրամադրել մտավոր սեփականության ոլորտի ծառայություններ ամբողջ աշխարհում և զարգացնել ընկերության մտավոր սեփականության իրավունքի պրակտիկան՝ միջազգային չափանիշներին համապատասխան։

INTA-ին անդամակցում են մտավոր սեփականության ոլորտի մոտ 6,700 ընկերություններ ու կազմակերպություններ աշխարհի 185 երկրներից,  կազմակերպությունը միավորում է մոտ 37,000 մասնագետների տարբեր ոլորտներից, ներառյալ խոշոր կորպորացիաների, փոքր և միջին ձեռնարկությունների, իրավաբանական խորհրդատվական ընկերությունների և ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև պետական ​​մարմինների, գիտնականների և ուսանողների: INTA-ն մտավոր սեփականությանը ամենամեծ ցանցն է։

INTA-ին անդամակցությամբ Կոնցեռն Դիալոգը կկարողանա օգտվել կրթական ռեսուրսներից և ցանցային բացառիկ հնարավորություններից: Ասոցիացիայի տարածաշրջանային և գլոբալ միջոցառումները գիտելիքի փոխանակման առաջնային հարթակներ են, որի Ամենամյա ժողովը ճանաչվել է որպես իրավատերերի և մտավոր սեփականության մասնագետների աշխարհի ամենամեծ հավաքը:

Այս տարի՝ նոյեմբերի 12-ից 15-ը, Կոնցեռն Դիալոգի խորհրդատու գործընկեր Սարգիս Կնյազյանը՝ որպես ընկերության մտավոր սեփականության իրավունքի պրակտիկայի ղեկավար, կմասնակցի INTA-ի Ամենամյա համաժողովի Առաջնորդների հանդիպմանը՝ որպես INTA-ի Parallel Imports Committee-ի անդամ, որը տեղի կունենա  Լուիզիանայում (Նյու Օռլեանում)։

Այս միջոցառումը հնարավորություն է տալիս կապեր հաստատել միջազգային գործընկերների, համաշխարհային հաճախորդների հետ, ուսումնասիրել մտավոր սեփականության ոլորտում հիմնական զարգացումները և համագործակցության հնարավորությունները:

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21