Սահմանազատման ու սահմանագծման գործընթացի միջազգային և սահմանադրաիրավական կարգավորումներն ու հայաստանյան իրականությունը․ քննարկում լրագրողների հետ
13/11/2024
Կոնցեռն Դիալոգը նոյեմբերի 8-ին կազմակերպել էր լրագրողների հետ հանդիպումների շարքի հերթական միջոցառումը, որը նվիրված էր սահմանազատման ու սահմանագծման գործընթացի միջազգային և սահմանադրաիրավական կարգավորումներին։
Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող սահմանների որոշման հարցում առկա խնդիրներին միջազգային չափանիշների տեսանկյունից, Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգին և դրա վերաբերյալ ՍԴ որոշմանը։
Լրագրողները ներկայացրել են իրենց հետաքրքրող հարցերը թեմայի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են մամուլում տեղի գտած կարծիքները սահմանազատման գործընթացի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ների հանդիպումների շարքը լինելու է շարունակական և ամեն մի հանդիպման ժամանակ ներկայացվելու է այդ փուլում արդիական և լրագրողական աշխատանքին առնչվող առանձին իրավական ինստիտուտներ՝ հաշվի առնելով նշված հարցերով փաստաբանական գրասենյակի թիմում համապատասխան փորձի և ակադեմիական գիտելիքների առկայությունը: