Սարգիս Կնյազյանը ներկայացրել է Կոնցեռն Դիալոգը մտավոր սեփականության ոլորտի մասնագետների աշխարհի ամենահեղինակավոր կառույցի՝ INTA-ի 2024թ.-ի Առաջնորդների հանդիպմանը

Կոնցեռն Դիալոգի մտավոր սեփականության պրակտիկայի ղեկավար Սարգիս Կնյազյանը ներկայացրել է ընկերությունը INTA-ի 2024թ.-ի Առաջնորդների հանդիպմանը (INTA Leadership Meeting)՝ որպես Զուգահեռ ներմուծումների հանձնաժողովի (Parallel Imports committee) անդամ։

Ամենամյա այս միջոցառումը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 12-15-ը ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի  Նյու Օռլեան քաղաքում, համախմբել է INTA-ի բոլոր հանձնաժողովների անդամներին և մտավոր սեփականության ոլորտի առաջատար մասնագետներին ամբողջ աշխարհից՝ նպատակ ունենալով քննարկելու ոլորտի մարտահրավերները։

Քննարկման հիմնական թեմաներն են եղել արհեստական բանականության (AI) և հեղինակային իրավունքի հատման կետերը, օնլայն խարդախությունների դեմ պայքարի ռազմավարությունները և առևտրային գաղտնիքների պաշտպանությունը թվային դարաշրջանում։ Անդրադարձ է կատարվել նաև Արհեստական բանականության կիրառման էթիկական և գործնական խնդիրներին ապրանքանիշերի ոլորտում և մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության գլոբալ մարտահրավերներին։

Սարգիս Կնյազյանի մասնակցությունը INTA-ի Առաջնորդների հանդիպմանը ընդգծում է Կոնցեռն Դիալոգի հանձնառությունը մտավոր սեփականության ոլորտի ծառայությունների ընդլայնման գործում, որը տեղի է ունեցել ոլորտում մասնագիտացած Կնյազյան ընդ Փարթնրսի հետ միավորումից հետո։

Նշում.

INTA-ն ՄՍ ոլորտի պրոֆեսիոնալների և բրենդերի իրավատերերի համաշխարհային ասոցիացիա է, որին անդամակցում են 6,700 կազմակերպություններ աշխարհի 185 երկրներից: INTA-ն ներկայացնում է մոտ 37,000 ՄՍ ոլորտի մասնագետներ, ապրանքային նշանների իրավատերեր: INTA-ի համայնքի անդամներ են նաև տարբեր երկրների ՄՍ ոլորտի պետական մարմիններ, դասախոսներ և ուսանողներ:

Ի լրումն բազմաթիվ այլ միջոցառումների և հանդիպումների INTA-ի տարեկան ժողովը ՄՍ ոլորտի ներկայացուցիչների և բրենդերի իրավատերերի ամենա մեծ միջոցառումն է աշխարհում:

Կոնցեռն Դիալոգը INTA-ին անդամակցում է 2024թ.-ից

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21