Հետաքննություններն աշխատավայրում․ Կոնցեռն Դիալոգի հրապարակումը՝ International Employment Lawyer ուղեցույցում
04/03/2025
Կոնցեռն Դիալոգի ավագ իրավաբան, փաստաբան Շուշանիկ Ստեփանյանը, իրավաբան, փաստաբան Սվետլանա Մկրտչյանը և կրտսեր իրավաբան Աննա Հովհաննիսյանը (հրապարակման նախապատրաստմանը եղել է թիմի անդամ) IEL-ի «Հետաքննություններն աշխատավայրում» ուղեցույցում ներկայացրել են հայաստանյան իրավակարգավորումները։
Նրանք քննարկել են աշխատավայրում հետաքննության ընթացակարգերը, աշխատողների իրավունքները և գործատուի պարտականությունները, ինչպես նաև գաղտնիության, ապացույցների հավաքագրման, հաշվետվությունների ներկայացման պահանջների և աշխատավայրի հետաքննություններում ներքին և արտաքին հետաքննողների դերը:
Ուղեցույցն անդրադառնում է նաև պոտենցիալ իրավական հետևանքներին, որոնց կարող են բախվել և՛ գործատուները, և՛ աշխատողներն աշխատավայրի հետաքննության արդյունքում։
Բացի այդ, նախանշվում է լավագույն փորձն իրավական պահանջներին համապատասխանությունն ապահովելու և աշխատանքային հարաբերությունների ապօրինի դադարեցումների, գաղտնիության խախտումների և ընթացակարգային սխալների հետ կապված ռիսկերը նվազագույնի հասցնելու համար:
IEL-ի «Հետաքննություններն աշխատավայրում» ուղեցույցը ներկայացնում է 33 իրավասություններում գործող կարգավորումները և կարևոր դիտարկումները, օգնելով կազմակերպություններին ճիշտ կողմնորոշվել իրավական պահանջների և լավագույն փորձերի մեջ հետաքննության յուրաքանչյուր փուլում։
Հայաստանին վերաբերող ուղեցույցը՝ https://bit.ly/4if2HcC
Ամբողջական ուղեցույցը՝ https://bit.ly/3F5kogv