Պետական գնումները Հայաստանում․ Կոնցեռն Դիալոգի հրապարակումը՝ Legal 500-ի ուղեցույցում

Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը և իրավաբանի օգնական Թամարա Ղազարյանը ներկայացրել են Հայաստանի օրենսդրությունը և պրակտիկան պետական գնումների ոլորտում The Legal 500 Country Comparative Guides 2025 հարթակում։

Ուղեցույցը, բացի Հայաստանի պրակտիկայից, ընդգրկում է ևս 17 այլ իրավազորությունների կարգավորումները։

Հրապարակումը պարունակում է տեղեկություններ պետական պայմանագրերի օրենսդրության, բարդ պայմանագրերի, մրցութային հայտերի գնահատման և հաճախ հանդիպող խնդիրների մասին։

Ծանոթագրություն։

Legal 500-ը հարթակ է, որը շուրջ 150 իրավազորության տարածքներում իրականացնում է իրավաբանական ընկերությունների և իրավաբանների գնահատում՝ հիմնվելով ամեն տարի թարմացվող հետազոտական ծրագրերի վրա։

Այն նաև ամենատարբեր իրավական ռեսուրսներ է տրամադրում իրավաբանական հանրույթին՝ ամեն տարի թողարկելով աշխարհի տարբեր երկրների օրենսդրական և իրավական կարգավորումների վերաբերյալ ուղեցույցների շարք՝ Country Comparative Guides-ը՝ համագործակցելով այդ երկրների առաջատար իրավաբանների հետ։

Հայաստանին վերաբերող ուղեցույցը՝  https://bit.ly/43FlklN

Legal 500 հարթակում հրապարակված համեմատական ուղեցույցն ամբողջությամբ՝  https://bit.ly/424i4PC

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21