Կոնցեռն Դիալոգն ամենաբարձր վարկանիշն ունեցող միակ (Band 1) փաստաբանական գրասենյակն է Հայաստանից համաձայն Chambers Europe 2025-ի․ ընկերությունն առաջատար է նաև անհատ փաստաբանների վարկանիշավորման թվով

Chambers and Partners վարկանշավորող ընկերությունը մարտի 20-ին հրապարակել է փաստաբանական գրասենյակների ու իրավաբանների վարկանիշավորման  Chambers Europe 2025 աղյուսակը, ըստ որի՝ ընդհանուր բիզնես իրավունքի ոլորտում Կոնցեռն Դիալոգը պահպանել է ամենաբարձր՝ Band 1 վարկանիշը հայաստանյան իրավաբանական ընկերությունների շարքում։

Կոնցեռն Դիալոգն առաջատար է նաև անհատ փաստաբանների վարկանիշավորման քանակով. հիմնական ցուցակում են կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը, ավագ գործընկեր Նարինե Բեգլարյանը և գործընկեր Արթուր Հովհաննիսյանը։

Կարևոր է նշել, որ վարկանիշավորումը կատարվում է իրավաբանական ընկերությունների ներկայացրած տեղեկատվության, ինչպես նաև Chambers and Partners-ի անկախ փորձագետների կողմից իրականացված ուսումնասիրությունների հիման վրա։ Փորձագետները հաշվի են առնում հանրային աղբյուրներում առկա բոլոր ուսումնասիրությունները, հաճախորդների և շուկայի մասնակիցների կարծիքներն ու դիտարկումները և մի շարք այլ չափորոշիչներ։

Chambers and Partners-ի անկախ հետազոտողների հետ զրույցում հաճախորդները բարձր են գնահատել Կոնցեռն Դիալոգի թիմի փորձառությունը և գործունեությունը:

Կարծիքները ներկայացնում ենք բնօրինակով․

« "The team at Concern Dialog likes to deal with problems and finds unique and flexible solutions."

"Concern Dialog has experts on every aspect, strong local knowledge, flexibility and adaptability."

"Aram Orbelyan is a very erudite and visionary person. He is also flexible, able to solve sophisticated problems and able to understand complicated situations."

"His/Aram Orbelyan/ legal advice is practical, to the point, unambiguous and time bound."

"Narine Beglaryan is very informed. She has a great sense of responsibility as well as the ability to deeply understand any problem. She also has a flexible mind and knows the field well."

"Narine Beglaryan is very responsive, flexible and a team player. She has the ability to listen, analyse and give situational solutions."

"Artur Hovhannisyan is an excellent communicator." »:

Ծանոթագրություն։ Chambers and Partners-ն առաջատար անկախ իրավաբանական հետազոտական ընկերությունն է, որը գործում է 200 իրավասություններում: Նրանք տրամադրում են մանրամասն վարկանիշներ և տեղեկություններ աշխարհի առաջատար իրավաբանների և իրավաբանական ընկերությունների մասին:

Գնահատումները կատարվում են ավելի քան 200 հետազոտողներից կազմված փորձագիտական խմբի՝ մասնագիտական մանրազնին ուսումնասիրությունների արդյունքում կայացված եզրակացության հիման վրա։

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21