Կոնցեռն Դիալոգը պահպանել է Tier 1 դիրքը (ամենաբարձր վարկանիշային խումբ) The Legal 500 EMEA 2025-ում
27/03/2025
Մարտի 26-ին հրապարակվել են իրավաբանական ընկերություններին վարկանիշավորող The Legal 500 EMEA 2025-ի նոր տվյալները, որտեղ Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակն արդեն 8-րդ տարին անընդմեջ ընդգրկվում է ամենաբարձր վարկանիշային խմբում (Tier 1):
The Legal 500 EMEA 2025 վարկանիշային աղյուսակում, որպես անհատ փաստաբաններ, «Leading partners» վարկանիշավորման խմբում ներառվել են Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը, ավագ գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը, գործընկեր, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը, իսկ գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանն ընդգրկվել է «Next generation partners» վարկանիշավորման խմբում։
The Legal 500-ի անկախ հետազոտողների հետ զրույցում հաճախորդները բարձր են գնահատել Կոնցեռն Դիալոգի թիմի փորձառությունը և գործունեությունը: Կարծիքները ներկայացնում ենք բնօրինակով։
- «’Very cohesive team, with practical and academic in-depth knowledge of Armenian law.’
- ‘Aram Orbelyan is an expert on all things Armenian. Hands-on and commercial perspective.’
- ‘The team is highly skilled, well-informed, and always up to date.’
- ‘They are always able to successfully complete the work they have undertaken. They represent the interests of the client very well in court.'
- ‘The specialists are distinguished by their ability to quickly respond to a problem, deeply understand it, analyse it, and find the right solution. They are professionals in their field, experienced and conscientious.’
- ‘Their approach is client-focused, prioritising the specific needs and interests of their clients. The firm excels in alternative dispute resolution techniques, such as mediation, which offers a more cost-effective solution.’
- ‘Concern Dialog consistently delivers outstanding service. The staff we've worked with are highly professional, experienced, and possess exceptional analytical skills.’
- ‘Artur Hovhannesyan, Narine Beglaryan, and Aram Orbelyan - key professionals I have been dealing with on a very active basis for various topics within the business environment.’»
Ծանոթագրություն։ The Legal 500-ը, որը 1987 թվականից շուրջ 150 իրավազորության տարածքներում իրականացնում է իրավաբանական ընկերությունների գնահատում, վարկանիշավորման հարցում հիմնվում է հաճախորդների գնահատականների, ընկերությունների ներկայացրած աշխատանքների, մասնավոր պրակտիկա իրականացնող առաջատար իրավաբանների հետ հարցազրույցների և իրավաբանական ոլորտում գիտակ հետազոտողներից կազմված թիմի ուսումնասիրությունների վրա։
Անհատ փաստաբաններին ընկերությունը վարկանիշավորվում է իրենց պրակտիկայի բնագավառումներում՝ հիմնվելով նրանց իրավական գիտելիքների և փորձի, կարողությունների և այլ չափանիշների վրա։
Մանրամասները՝ https://www.legal500.com/c/armenia/leading-firms/