Հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրական կարգավորումները և պրակտիկան ՀՀ-ում. Կոնցեռն Դիալոգի հրապարակումը՝ Lexology Panoramic ուղեցույցում
29/05/2025
Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանը և կրտսեր իրավաբան Կիմա Դավոյանը հեղինակել են Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրությանն ու իրավական պրակտիկային վերաբերող հրապարակում, որը ներկայացվել է Lexology Panoramic-ի համեմատական ուղեցույցում։
Lexology Panoramic-ը, որը պարբերաբար հրապարակում է տարբեր երկրների օրենսդրությանն ու իրավական պրակտիկային վերաբերող միջազգային մասնագիտական վերլուծություններ և զեկույցներ, այս ուղեցույցում ներկայացնում է հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրության և զարգացման հեռանկարների համապարփակ վերլուծություն՝ ընդգրկելով 15 իրավազորություն։
Ուղեցույցում ներկայացնում են հանքարդյունաբերության օրենսդրության հիմնական ուղղությունները, ներառյալ իրավական և կարգավորող համակարգերը, հանքավայրերի նկատմամբ իրավունքների ձեռքբերումն ու սեփականությունը, օտարերկրյա ներդրումներին վերաբերող սահմանափակումները, պետության մասնակցության և փոխհատուցման մեխանիզմները, հարկային համակարգը, բիզնեսի և ֆինանսավորման կառուցվածքները, ինչպես նաև շրջակա միջավայրի, սոցիալական, աշխատանքի, հակակոռուպցիոն և այլ կարևոր հարցեր։
Հայաստանին վերաբերող ուղեցույցը՝ https://dialog.am/storage/files/posts/posts_4850301923712_Armenia_-_Mining.pdf
Ամբողջական ուղեցույցը՝ https://www.lexology.com/panoramic/workareas/mining
Ծանոթագրություն
Lexology Panoramic-ը (նախկինում՝ Getting the Deal Through) պարբերաբար հրապարակում է համեմատական ուղեցույցներ ավելի քան 150 իրավազորությունների նորմատիվ իրավական կարգավորումների վերաբերյալ, որոնք գրվում են աշխարհի առաջատար իրավաբանների կողմից։