Քրեական դատավարության մեկօրյա ինտենսիվ դասընթաց․ կալանքից դեպի այլընտրանք․ պաշտպանական մարտավարություն

Մայիսի 29-ին Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը և Ռուս-հայկական համալսարանը կազմակերպում են մեկօրյա ինտենսիվ դասընթաց՝ նվիրված խափանման միջոցների կիրառման արդի մոտեցումներին և պաշտպանական մարտավարությանը։

Դասընթացը նախատեսված է իրավաբանական ֆակուլտետների ուսանողների և երիտասարդ մասնագետների համար և հնարավորություն է տալիս ոչ միայն ստանալ տեսական գիտելիքներ, այլև ծանոթանալ քրեական իրավունքի գործնական կիրառությանը։

Ինչո՞ւ մասնակցել

Ծրագիրը կառուցված է այնպես, որ մասնակիցները ծանոթանան խափանման միջոցների կիրառման իրական պրակտիկային և արդի մարտահրավերներին։

Դասընթացի ընթացքում կքննարկվեն կալանքի կիրառման առանձնահատկությունները, դրա այլընտրանքային միջոցները, ինչպես նաև պաշտպանական արդյունավետ ռազմավարություններ՝ հիմնված գործնական փորձի վրա։ Մասնակիցները հնարավորություն կունենան վերլուծելու իրական դեպքեր և ստանալու մասնագիտական հարցերի պատասխաններ անմիջապես ոլորտի փորձառու ներկայացուցիչներից։

Ճանաչե՛ք մեր բանախոսներին

Դասընթացը կվարեն ոլորտի փորձառու մասնագետներ․

Սերգեյ Մարաբյան- Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դոցենտ, ի.գ.թ.
Անահիտ Առաքելյան- Կոնցեռն Դիալոգի իրավաբան, փաստաբան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս

Սվետլանա Մկրտչյան- Կոնցեռն Դիալոգի իրավաբան, փաստաբան, ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի մագիստրոս
Արեգ Յոլչյան- Կոնցեռն Դիալոգի իրավաբան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս

Ծրագրի օրակարգը

Մեկօրյա դասընթացի ընթացքում նախատեսված են հետևյալ թեմաները․

Առաջին հատվածում կքննարկվի կալանք խափանման միջոցի կիրառման առանձնահատկությունները, այնուհետև՝ տնային կալանքը որպես անազատության այլընտրանք և դրա հետ կապված արդի խնդիրները։

Օրվա ընթացքում առանձին ուշադրություն կդարձվի վարչական հսկողության ժամանակակից մոտեցումներին, ինչպես նաև կանցկացվի հարցուպատասխան սեսիա՝ մասնակիցների ակտիվ ներգրավմամբ։

Երկրորդ հատվածում կքննարկվեն գրավը և պաշտոնավարման կասեցումը՝ որպես իրավունքների սահմանափակման գործիքներ, ինչպես նաև ավանդական խափանման միջոցների կիրառումը նոր օրենսդրական իրողությունների պայմաններում։

Դասընթացը կեզրափակվի զինվորական հսկողության թեմայով և գործնական առաջադրանքների քննարկմամբ։

Ինչպե՞ս դիմել

Դպրոցին մասնակցությունն անվճար է, սակայն մասնակիցներն ընտրվելու են իրենց ինքնակենսագրության (CV) և մոտիվացիոն նամակի հիման վրա, որոնք պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի նպատակ դաշտում նշելով «Քրեական դատավարության դասընթաց» մինչև մայիսի 25-ը։ Նշենք, որ աշխատանքային փորձն այս ոլորտում պարտադիր չէ։

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21