Արհեստական բանականություն, իրավունք և էթիկա․ Եվգենյա Նիկողոսյանի մասնագիտական դիտարկումները GAIFF Pro-ի հարթակում
28/08/2026
GAIFF Pro Industry-ի շրջանակում տեղի ունեցավ «Արհեստական բանականություն, հեղինակային իրավունք և էթիկա․ սպառնալիքները, իրավական կարգավորումները և ԱԲ-ի ապագան ստեղծարար ոլորտում» խորագրով պանելային քննարկումը՝ նվիրված արհեստական բանականության ազդեցությանը ստեղծարար ոլորտի և մտավոր սեփականության իրավունքի վրա։
Քննարկման բանախոսներից էր Կոնցեռն Դիալոգի Մտավոր սեփականության իրավունքի պրակտիկայի համաղեկավար Եվգենյա Նիկողոսյանը։
Եվգենյա Նիկողոսյանն անդրադարձավ արհեստական բանականության զարգացման պայմաններում հեղինակային իրավունքի և մտավոր սեփականության պաշտպանության իրավական մարտահրավերներին, ինչպես նաև ստեղծարար ոլորտի մասնակիցների առջև ծառացող գործնական հարցերին։
Պանելի մյուս բանախոսներն էին reArmenia հիմնադրամի գլխավոր տնօրեն և Lumiverse-ի համահիմնադիր Գևորգ Պողոսյանը և Generative Technologies 485 կենտրոնի հիմնադիր, «Փոքր Մհեր» ԱԻ ինտեգրված անիմացիոն ֆիլմի պրոդյուսեր և ռեժիսոր Հովհաննես Մարգարյանը։
Քննարկումը վարեց GAIFF Pro Industry-ի ղեկավար և պրոդյուսեր Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյանը։
Պանելը անդրադարձավ նաև ԱԻ-ի ազդեցությանը ստեղծարար արդյունաբերության վրա, մտավոր սեփականության պաշտպանության ռազմավարություններին և արհեստական բանականության գրագիտության կարևորությանը։