Նարինե Բեգլարյանը մասնակցել է Մադրիդում կայացած TAG Alliances-ի միջազգային համաժողովին

Կոնցեռ Դիալոգի ի ավագ գործընկեր Նարինե Բեգլարյանը մասնակցել է TAG Alliances-ի աշնանային միջազգային համաժողովին, որը տեղի է ունեցել Մադրիդում՝ համախմբելով կազմակերպության անդամներին աշխարհի տարբեր երկրներից։

«The Real Deal: Champions in Collaboration, Building Winning Teams» խորագրով համաժողովը նվիրված էր մասնագիտական ծառայություններ մատուցող ընկերություններում համագործակցության զարգացմանը, առաջնորդության ամրապնդմանը և բարձր արդյունավետությամբ թիմերի ձևավորմանը։

Համաժողովի օրակարգում ներառված էին մասնագիտական համայնքի համար արդիական մի շարք թեմաներ։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել բարեկեցության և արդյունավետ առաջնորդության փոխկապակցվածությանը, փոփոխվող միջավայրում ճնշման կառավարմանը և թիմերի աջակցությանը։

Մասնագիտական խմբերի նիստերում քննարկվել են նաև արհեստական բանականության գործնական կիրառման և կառավարման, խոշոր աուդիտորական սկանդալներից քաղված դասերի, միջազգային վեճերի արբիտրաժի ռազմավարությունների, ինչպես նաև տեխնոլոգիական զարգացումների ազդեցության հարցերը՝ գնագոյացման, տաղանդների զարգացման և հաճախորդների հետ հարաբերությունների համատեքստում։

Համաժողովը կարևոր հարթակ էր միջազգային գործընկերների հետ մասնագիտական փորձի փոխանակման, ոլորտի զարգացման միտումների քննարկման և համագործակցության կապերի ամրապնդման համար։

Կոնցեռն Դիալոգը կարևորում է միջազգային մասնագիտական հարթակներում իր ներկայացուցիչների ներգրավվածությունը՝ նպաստելով գիտելիքի փոխանակմանը և միջազգային համագործակցության զարգացմանը։

Ծանոթագրություն

AG Alliances-ը միջազգային դաշինք է, որը միավորում է իրավաբանական և այլ մասնագիտական ծառայություններ մատուցող անկախ ընկերությունների՝ աշխարհի ավելի քան 105 երկրում։TAGLaw համաշխարհային դաշինքին անդամակցում են բացառապես հեղինակավոր, բարձր պրոֆեսիոնալ արժեքներով առաջնորդվող ընկերություններ։ Կոնցեռն Դիալոգը տարածաշրջանում TAGLaw-ի առաջին և միակ անդամն է՝ 2010 թվականից։

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21