“Կոնցեռն- Դիալոգ” փաստաբանական գրասենյակը ներկայացրեց Հայաստանը “Միջազգային համեմատական իրավաբանական ուղեցույցում”
28/03/2016
“Միջազգային համեմատական իրավաբանական ուղեցույցի” (“International Comparative Legal Guides”) “Միացումներ և միաձուլումներ” 2016թ-ի ամսագրում ներկայացվել են “Կոնցեռն Դիալոգ” փաստաբանական գրասենյակի գործընկեր Նարինե Բեգլարյանի և գրասենյակի աշխատակից ՅուրիՄելիք-Օհանջանյանի հեղինակած վերլուծությունը Հայաստանում կազմակերպությունների միացման և միաձուլման օրենսդրական կարգավորումների, դրանցից բխող խնդիրների ու դրանց լուծման լավագույն տարբերակների մասին:
“Միջազգային համեմատական իրավաբանական ուղեցույց” շարքն ապահովում է իրավաբանական տեղեկատվության ընթացիկ և գործնական համեմատական մի շարք պրակտիկայի ոլորտներում: Այն հետևում է հարց ու պատասխանի ձևաչափին՝ ապահովելու համար յուրաքանչյուր թեմայի շրջանակներում մանրակրկիտ լուսաբանումը ամբողջ աշխարհի մակարդակով տարբեր իրավական համակարգերում: Յուրաքանչյուր ուղեցույց պարունակում է “Միջազգային համեմատական իրավաբանական ուղեցույցի” աջակիցների կոլեկտիվ փորձը՝ ստեղծելու համար արժեքավոր և հարմար ռեսուրս, որն ամեն տարի թարմացվում է:
Ամբողջական հրապարակումը ներկայացված է այստեղ: