Օտարերկրյա արբիտրաժային վճիռների ճանաչման ու կատարման վերաբերյալ Նյու Յորքի կոնվենցիային նվիրված նոր ուսումնասիրություն

Wolters Kluwer-ը հրապարակել է «Օտարերկրյա արբիտրաժային վճիռների ճանաչումն ու կատարումը Ռուսաստանում և նախկին խորհրդային հանրապետություններում» ուսումնասիրությունը՝ նվիրված Նյու Յորքի կոնվենցիայի կիրառմանը Ռուսաստանում և նախկին խորհրդային հանրապետություններում։ Հետազոտությունը լույս է տեսել Ռուսաստանի արբիտրների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոման Զիկովի խմբագրությամբ։

Կոնցեռն Դիալոգի ավագ գործընկեր Արամ Օրբելյանը և կրտսեր գործընկեր Լիլիթ Կարապետյանը հեղինակել են գրքի՝ Հայաստանին վերաբերող բաժինը, որտեղ համակողմանիորեն ներկայացրել են Հայաստանում  օտարերկրյա արբիտրաժային վճիռների ճանաչման ու կատարման կարգավորումները Նյու Յորքի կոնվենցիայի լույսի ներքո, ճանաչմանը և կատարմանը առնչվող ընթացակարգերի մանրամասները և հիմնական պահանջները։ Կարևոր դիտարկումներ են կատարվել Հայաստանում Արբիտրաժային համաձայնագրի վավերականության վերաբերյալ։ Բացի այդ, մանրամասնորեն վերլուծվել են արբիտրաժային դատավարություններում դատական աջակցության առկա մեխանիզմները։

 

Գիրքը կարող եք ձեռք բերել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3wgUEEI

25% զեղչ ստանալու համար մուտքագրեք հետևյալ պրոմոկոդը՝ 25RER2021։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21